Գժվել կարելի է. Սա հանցագործություն է հայ ժողովրդի նկատմամբ .․․ Փայլակ Ուրուսյան

Փայլակ Ուրուսյանը գրել է

Գժվել կարելի է, թե ինչից են բողոքում, այս անաղուհաց կենդանու տեսակները, երբ 2018 թվականից հետո իրենց բոլոր մենաշնորհներն ու ունեցվածքը մինչ օրս պահպանվում է, դեռ ավելին օր օրի վրա ընդլայնվում, ծաղկում, բարգավաճում ու հզորանում է։

Ավելին, նրանք նույնիսկ անօրինական ճանապարհով, ընտրակաշառքների ու կեղծիքների շնորհիվ, կարողացան մենաշնորհել ընդդիմադիր դաշտը ու իրենց սուտ հայրենասիրական զառանցանքներով վիրավորում ու հեղինակազրկում են մեր երկիրն ու մեզ՝ ժողովրդին։

Այսօր թող մեկը փորձի ինչ որ բիզնեսի մեջ քիթը մտցնի, ղարաբաղախուժանի կլանը այնպես կսննկացնի, որ այլևս մոռանան Հայաստանում, որևէ լուրջ գործունեությամբ զբաղվելուց։

ՀՀ֊ում վերահսկողական ու մրցակցային տնտեսական հանձնաժողովները գտնվում են 0-ից ցածր մակարդակի վրա, կյարելի է ասել այնտեղ ջուր ծեծոցի է։ Հայաստան ներկրվող ապրանքների 70%֊ը չի համապատասխանում իր նորմերին, հատկապես նավթամթերքների ոլորտում։

Պատասխանատու հայտարարում եմ, որ ներկրվող նավթամթերքների ծծմբական խառնուրդը՝ pp-ն 100 անգամ թունավոր է։ Սա հանցագործություն է հայ ժողովրդի նկատմամբ։ Իսկ նրանց գերշահույթը նման վատ որակի նավթամթերքի հաշվին կազմում է 250-300 $$։

Նրանց գերշահույթը ՀԻՆԳ անգամ ավելի է, քան նավթ արտադրող երկրներինն է։ Հիշեք, մեկ տարի առաջ կառավարության նիստի ժամանակ, թե ինչպես էին Ավինյանն ու Պապիկյանն ամպագոռգոռ հայտարարում, թե շուտով Ղազախստանից էժան վառելիք է ներկրվելու։

Պապիկյանը նույնիսկ իրեն PR-ում էր, որ պայմանագիրը իրենց մեծ դժվարությամբ է հաջողվել կնքել. Այս մասին ես գրառում արեցի, որ այն օդ է և որ այն պետք չէ ասֆալտի հետ շփոթել։

Սիրելի հայրենակիցնե’ր, մենք պետք է նաև առողջ քննադատության ենթարկենք մեր որոշ իշխանավորներին, որ նրանք ուշքի գան ու թեթևացնեն Վարչապետի հոգսերը, որը չափից ավելին է։ Եղեք առողջ, անկոտրում, զգոն և սկզբունքային։
Մենք՝ ժողովուրդն է տերը մեր երկրի

Оставьте комментарий