Ես վախենում եմ սեպտեմբերի 27-ից. վախենում եմ օրվա խորհրդից ու ձևական սգացողներից … Նանե Արզումանյան

Նանե Արզումանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է հետևյալը.

Ես վախենում եմ սեպտեմբերի քսանյոթից. վախենում եմ օրվա խորհրդից և ձևական սգացողներից… Վախենում եմ կեղծ բարեպաշտներից, սարսափում եմ Եռաբլուրը շահարկողներից…

Եռաբլուրի Տղերքի համար քաղաքականությունը զրո է եղել միշտ, կռվի ժամանակ և մարտի դաշտում միևնույն է եղել, թե ով է աթոռին կամ թե ում են ուզում տեսնել մարդիկ։ Տղերքի համար հայրենիքն է առաջին տեղում եղել…

Ով քնից արթնանում է, որոշում է, որ պետք է կոչով հանդես գա, հագնում է զինվորական համազգեստ, բարձրախոսը վերցնում և գոռում… Եռաբլուրում երբ քայլեք, կնայեք Տղերքի հայացքներին…

Оставьте комментарий