Լսեք իրականությունը, որը երբեք չի ասվել, երեք շրջանը ու Շուշին հանձնվեց հինգ «գեներալիտետի» ու «оլիգարխիկ» ռեժիմի շնորհիվ.

Գնել Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Կյանքիս ամենատխուր օրը 10.11.2020. ԱՀ-ից ՀՀ պատերազմից վերադարձի ճանապարհը, որն ուղեկցվում էր արցունքով, տխրությամբ, վրեժի մпլուցքով, քանզի ես իմ ջոկատով պատերազմի 1-ին իսկ օրվանից եղել եմ առաջնագծում ու պաշտպանել եմ հայրենիքս։

Հիմա կասեմ իրականությունը, որը երբևէ չեմ ասել, որովհետև չեմ ցանկացել թիկունքում ստեղծել լարվածություն. կարդում եմ ֆեյսբուքահայության՝ դիվան քշողների և ավտոմատի կրակից վախեցածների քոմմենթները և մտքումս տասը հարկանի հայհոյանքներով հայհոյում եմ ձեզ:

Վարչապետի ստորագրությունը տվյալ օրվա դրության փրկության ստորագրություն էր, այլ հարց է, թե ինչու՞ հասանք էդ օրվան։ Պաշտոնապես հայտարարում եմ. Վարչապետի ստորագրությունը փրկեց ողջ Արցախը հանձնելուց ու բազմաթիվ զոհեր տալուց։

Եթե նա իր ստորագրությամբ հանձնեց երեք շրջան, ապա մյուս երեք շրջանը ու Շուշին, որի մասին չգիտես ինչու չեն խոսում, հանձնվեց հին «գեներալիտետի» ու հին «օլիգարխիկ» ռեժիմի ջանքերի շնորհիվ, որովհետև նշածս շրջաններում չէր մատակարարվում ուտելիք, պիտանի ապրանքներ, դեղորայք ու այս էն դեպքում, երբ Ստեփանակերտի պահեստներում դրանց պակասը չկար ու գիտե՞ք ինչու, որովհետև բոլոր պահեստապետերը նշածս շրջանակների մարդիկ էին։

Կամավորական ջոկատներին տանում էին անհայտ մի տեղ, նույնիսկ գեներալի ուղեկցությամբ, և իրենք փախնում էին էնտեղից՝ թողնելով զորքին թշնամու արկերի հետ միայնակ։

Այս ամենի մասին բարձրաձայնել եմ Ստեփանակերտում, անուններ տվել հենց իրենց աշխատասենյակներում։ Այս ամենի մասին զեկուցել եմ ԱԱԾ, տվել եմ հստակ անուններ ու եթե նշածս վիժվածքներին չձերբակալեն և չպատժեն, ապա պատժելու եմ ինքս, քանզի թե՛ իմ, թե՛ իմ ջոկատի համար նման կենդանիները, ում պատճառով 100-ավոր մարդիկ են զոհվել, պետք է պատասխան տան։

Այո՛, իշխանությունը նույնպես ունի սխալներ, սակայն դրանք ոչ մի կերպ չի կարելի կապել «պարտություն» ու «դավաճանություն» բառերի հետ, քանզի նշված բառերի հասցեատերերը գտնվում են այլ օղակներում ու եթե իշխանությունը սխալվել է այդ հարցում, ապա դա Արցախի իշխանության ներսում թե՛ թիկունքային, թե՛ առաջնագծում նշանակված անձանց շրջանակն և ինձ լռեցնել ցանկացող Հայաստանից ուղարկված «պաշտոնյաների» կասկածելի վարքն է, որոնց անուն ազգանունները ևս զեկուցվել է ՀՀ ԱԱԾ։

Բռնվե՛ք, հատ-հատ պատասխան եք տալու։

Оставьте комментарий