Հասկացա՞ք, թե ինչու էին փակում դեպի Սյունիք Փաշինյանի ճանապարը, սա է պատճառը

Մայիս Սաֆարյանը գրում է.

Կարծես թե ամեն ինչ իր տեղն է ընկնում, չէիր ուզում հավատալ, բայց ստիպված ես ընդունել այն։ Կասկածները, եզրահանգումները, որ ադրբեջանի լկտի գործողությունները գլոբալ լուրջ գործողության հիմք են ծառայում, այլևս կասկած չունի։ Եվ դա, իմ կարծիքով, ծրագրավորվել է Մոսկվա-Երևանում, իրենց հայ «քաղաքական գործիչներ» և հայ «ժողովրդի բարեկամ» հորջորջող դավաճան-բարեկամների ծրագրավորմամբ։

Եվ այդ ստոր ծրագրի հիմնական բաղադրիչը Սյունիքը Հայաստանից կտրելն է, նրա միացումը Արցախին, կհռչակվի Լեռնահայաստան, որը կլինի Ռուսաստանի պրոտեկտորատը կամ մի մարզը։

Եվ այդ «Լեռնահայաստանի» տերը կլինի Ռ. Քոչարյանը՝ իրեն նոր Նժդեհ հռչակելով։ Հիմա հասկանու՞մ եք, թե ինչու ինչ որ անասուններ, ռոբի փողերով, դավաճանների կազմակերպմամբ, փակում էին ՀՀ ղեկավարի ճանապարհը Սյունիք։

Այսինքն Սյունիքն այլևս Հայաստան չի, ԱՆԿԱԽ է, ԱՐՑԱԽԻ մասն է, որը պատկանում է Ռուսաստանին։ Ի միջիալյոց, որոշ ոչխարներ վաղօրոք արդեն հայտնել էին, որ Սյունիքը դա Արցախն է։

Ու այս վտանգը տեսնելով էր, որ աշխարհի գերտերությունները հայտարարեցին, որ թույլ չեն տա սահմանների փոփոխություն, իսկ Իրանը ավելի պարզ հայտարարեց, որ թույլ չի տա իր սահմաններին նոր պետության հայտմնման։ Սրանի՞ց էլ պարզ բացահայտում, ահազանգ։

Դա Ռուսաստանի մինիմում նպատակն է՝ կտրել Սյունիքը Հայաստանից, փակել Հայաստանի շնչափողերից ևս մեկը, մեկուսացնել Հայաստանին, դարձնել ոչ մի հետաքրքրքրություն ներկայացնող տարածք և դառնալ «բարերար բարեկամ»։ Ահա այն ստորագույն ծրագիրը, որը ծրագրել է մեր «բարեկամը» իր հայ ստրուկների ծրագրավորմամբ։

Իհարկե, այդ ծրագրում կար նաև ռազմական գործողության կետ, որը պետք է սադրեին ադրբեջանցիները և որի «փրկիչը» պետք է դառնային ռուսները։ Բայց մեր կառավարությունը հասկացավ և չտրվեց այդ սադրանքին, դրա համար են հիստերիակացել «հայոց փրկիչները» ։

Հ.Գ. Արյունարբու, արյունախում մարդակերները, թալանչի, գող, կաշառակերները պետք է հասկանան, որ Նժդեհ ծնվու՛մ են, չե՛ն դառնում։ Օտարի ոտքի տակ սողացողները միայն դավաճաններ են լինում։ Լեռնահայաստանը ծնվեց Հայաստանը, հայ ժողովրդին պաշտպանելու, ոչ թե ստրկացնելու համար, սա էր Նժդեհի նպատակը։

Հ.Գ. 2 Ազգը լլկած, հայրերի հետ ՀԱՅՐԵՆԻՔԸ «բիրիքով» թալանած անասունը, տականքը այդպես է։ Թաքնվում է օտար հողում, լպստում, սողում է նրա սապոգի տակ և կատարում տերերի հրամանները՝ առնետի նման կրծել իր պապերի երկրի հիմքերը, կոբրայի պես թույն ներարկել ժողովրդի մեջ, որպեսզի թույլ տան, որ իրենք իրենց որովայնը լցնեն, ստրուկ լինելով իրենց ստրուկների մեջ տեր զգան՝ սողալով ոտքի կանգնեն՝ նորից վար քցելու սպառնալիքով…

Оставьте комментарий