Ադրբեջանը ներգրավված է եղել Ղարաբաղի դեմ արգելված ֆոսֆորային զինամթերքի կիրառման մեջ․

Ղարաբաղյան 44-օրյա պատերազմում հայ զինվորականների զանգվածային կորուստների պատճառներից մեկը ադրբեջանական բանակի կողմից արգելված սպառազինության կիրառումն էր։ Այս մասին գրում է ռուսական դաշնային լրատվական գործակալությունը՝ Avia.pro-ն։

«Մեր տրամադրության տակ հայտնված տվյալների համաձայն, ադրբեջանական զորքերը բազմիցս կիրառել են Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության տարածքում գտնվող զինծառայողների և տեղացիների դեմ արգելված ֆոսֆորային զինատեսակներ։ Հենց դա էլ տարածաշրջանում մեծածավալ հրդեհների պատճառ է դարձել և հանգեցրել է մեծ քանակությամբ տեխնիկայի կորստին ու սպառազինության շարքից դուրս բերմանը », -ասվում է հրապարակման մեջ։

Հրապարակման մեջ ներկայացված են վիդեոկադրեր, որոնք «անհերքելի ապացույց են այն բանի, որ խոսքը սովորական լուսային զինամթերքի օգտագործման մասին չէ, այլ կիրառվում է հենց ֆոսֆորային սպառազինությունը»:

«Ադրբեջանական կողմը պաշտոնապես չի մեկնաբանում իր հասցեին հնչող մեղադրանքները։ Արգելված զենքի օգտագործմամբ կարող են հետաքրքրվել ՄԱԿ-ում։ Դա միանգամայն կարող է Բաքվի համար վերածվել շատ լուրջ խնդիրների, էլ չենք խոսում եվրոպական երկրներում եւ ԱՄՆ-ում դրա հնարավոր հետաքննության մասին», — ասվում է հրապարակման մեջ։

Оставьте комментарий