Այս և սրա նման պոպուլիստները շահարկելով և գիտենալով որ Արցախը բոլորիս ցավոտ կողմն է, փորձում են համոզել … Վիգեն Ծատրյան

Վիգեն Ծատրյանը գրում է.

ՊՈՊՈՒԼԻՍՏԸ
Եթե մենք գանք իշխանության, Շուշին հետ կբերենք, սակայն չի ասում թե երբ….. Մի օր հետ կբերենք…. մի օր… դե մի օր հետ կբերենք….

Այս և սրա նման պոպուլիստները շահարկելով ու գիտենալով որ Արցախը բոլորիս ցավոտ կողմն է, փորձում են համոզել, որ իրենք Շուշին հետ վերցնող են, իշխանությունն էլ իրենց խանգարողն է: Դուք նույնիսկ Պետրոս Ղազարյանի հարցերին չպատասխանելով բառախաղեր եք տալիս, անորոշ մեջբերումներով շեշտադրում միայն «մենք» դերանունը, սակայն այդ «մենք»-ը վաղուց մեր համար դարձել է ձևի պարագա……

Դուք օրակարգ չունեք…. Պատիվ չունենալով, պատվից ցածր եք համարում Հայաստանի Հանրապետության ՎԱՐՉԱՊԵՏԻՆ դիմել պարոնով, անվանելով վարչապետի աթոռը զբաղեցրած անձ, այնինչ ձեր նախկին տերերն են ինչքան ուզել խփել և աթոռը զբաղեցրել, իսկ Փաշինյանը վարչապետի աթոռին արժանացել է ազնիվ ճանապարհով, ժողովրդի մեծամասնության ցանկության, համաձայնության և վստահության շնորհիվ:

Վարչապետն իր ելույթում նշեց այն ամենը, ինչը բխում էր մեր պետության և ժողովրդի շահերից, որը դուք որակեցիք թույլ, վախվորած և խաղաղություն մուրացող: Նենգ եք…. նենգ… Իսկ ի՞նչ պետք է ասեր…. Մի օր Շուշին հե՞տ ենք բերելու….

Քաջատեղյակ լինելով, որ թշնամին ուժով, զորքով, ու ամեն ինչով մի քանի անգամ գերազանցում է մեզ, դարձյալ մեզ ուզում եք հասցնել պատերազմի դաշտ: Մեզ անհրաժեշտ է որ տարածաշրջանում տիրի խաղաղություն, քանի որ այս վիճակում Հայաստանը չի կարող դիմակայել ոչ մի պատերազմների, իսկ դուք կարծես թե չեք գոհանում Եռաբլուրում ննջածների քանակով…….

Քիչ են հ՞ա…… ՄԱՐԴ ԵՂԵՔ ԱՅ ՎԵՐԱՑԱԿԱՆ ԳՈՅԱԿԱՆՆԵՐ…… ՔԱՄԻ ԵՔ…. ՔԱՄԻ….. ԻՍԿ ՄԵՆՔ ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՀԻ ՓՈԹՈՐԻԿ ԿԼԻՆԵՆՔ……

Оставьте комментарий