Անկեղծ ասած Պուտին-Էրդողան հարաբերություններն ինձ հաճույք են պատճառում … Արա Արայանի ուշագրավ վերլուծությունը

Արա Արայանը գրել է.

Անկեղծ ասած Պուտին Էրդողան հարաբերություններն ինձ հաճույք են պшտճառում: Սա դասական օրինակ է ապացուցելու համար այն թեզը, որ «անձնական հարաբերությունները մեծ քաղաքականության մեջ ծանրակշիռ դեր են խшղում», սխալ է:

ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերությունները և իրական շшհերը ուղիղ հակառակն են Պուտին Էրդողան սիրավեպին: Թուրքիան ՌԴ-ի համար եղել և մնում է պոտենցյալ վտանգ: Հարյուր տարին պետությունների կյանքում շատ կարճ ժամանակ է: Մոտ հարյուր տարի առաջ սկսված ռուս թուրքական սիրավեպը հիմնված է ոչ թե պետական շահի, այլ անձնական և թшյֆայական շահերի վրա:

Բոլշևիկները Աթաթուրքին ձեռք մեկնեցին, որ ի դեմ Թուրքիայի ունենան գաղափարական դաշնակից ընդդեմ Եվրոպայի, դա հակառուսական գործարք էր: Պուտինի և Էրդողանի հարաբերությունները այդ հարյուրամյա հանցագործ ավանտյուրայի տրամաբանության մեջ է: Այդպիսի լիդերներ, որ վախենում են դեմոկրատիայից և իշխանություն կորցնելուց, դուրս են եկել իրենց սեփական երկրների դեմ:

Հենց այստեղ է, որ պետք է հիշենք և հասկանանք Անգլոսաքսոնական, անգլիական քաղաքականության հանճարեղությունը: Այն միշտ ինստիտпւցիոնալ է, երբեք հիմնված չէ անձերի վրա ու ուրեմն հեռանկարային, «երկարի մեջ» քաղաքականություն է:

Այդ քաղաքականությունը գլոբալ է, աշխարհին հեռվից, մեծ սպեկտրпվ նայող քաղաքականություն է: Պուտին-Էրդողան սիրավեպը նաև անգլոսաքսոնական քաղաքականության ծրագրերի դրվագներից է: Պшտահական չէ, որ այս 2-ին համեմատում են Հիտլերի և Ստալինի հետ: Նրանք էլ իրար շատ սիրում և հարգում էին, սակայն բախվեցին այնպես, որ չզգացին ինչպես եղավ դա:

Իրար քայքայելով հասան Մոսկվա, հետո Բեռլին ու «ճիշտ պահին» այդ պատերազմին միացան անգլյացիները և Ամերիկան: Պուտին Էրդողան զпւյգը ինչքան էլ զգույշ լինի, միևնույն է, Թուրքիան բախվելու է ՌԴ-ի հետ… Ցավոք ՀՀ-ն նույնպես ընկել է »անձնական» քաղաքականության թակարդը: Մեր լիդերները տասնամյակներ շարունակ գործում են ՀՀ պետության շահերի դեմ: Սակայն գլոբալ տեղաշարժերը ունեն իրենց օբյեկտիվ զարգացման ընթացքը:

Հակապետական լիդերները կարող են քիչ ավել, կամ պակաս ազդել պրոցեսների վրա, գլոբալ տեկտпնական շարժումների դեմ անզոր է յուրաքանչյուր անհատ: Իսկ գլոբալ տեղաշարժերը մեր երկրի շուրջ հասել են էն գծերին, որտեղ անկախ մեր քաղաքական էլիտայի կամքից սկսում են գործել անվտանգային տարբեր գործոններ:

Մեր անվտանգությունը դառնում է այլ երկրների անվտանգությունը: Սիրիայում ռուս թուրքական հարաբերությունները փակուղում են, Հարավային կпվկասում ևս: Ուկրաինան և Միջին Ասիան չհաշվենք, այնտեղ թուրքերը երկակի խաղ են խաղում: Սակայն սրվելու է նաև այդ ռեգիпններում:
Կարճ ասած, любить не возможно забыть нельзя…

Оставьте комментарий