Էսօր մի մարդու պրոֆիլ տեսա, որ սգում էր Հայկոյի մահվան համար, գրում էր՝ ախ ինչ անարդար է կյանքը, ինչու հեռացար … Նարեկ Սարգսյան

Նարեկ Սարգսյանը գրում է.

Էսօր մի մարդու պրոֆիլ տեսա, որը սգում էր Հայկոյի մահվան համար, գրում էր՝ ախ ինչ անարդար է կյանքը, ինչու հեռացար: Սքրոլ արեցի, մնացած սաղ ստատուսները էն մասին են, որ կովիդի պատվաստումը չարիք ա, չի կարելի պատվաստել, պատվաստողները ցանկանում են իրանց չիպավորեն, սենց-նենց:

Ես մի մարդու մասին եմ լսել, որոնք 2020-ին կոկորդ պшտռելով գոռում էր, որ կովիդ գոյություն չունի: Ասում էր. «Դուք տեսել ե՞ք որևէ մարդ, որը կովիդով է վարակված: Սաղ սուտ ա»: Հետո վիճում էր ու պնդում, որ կովիդը թեև գոյություն ունի, բայց սովորական գրիպից չի տարբերվում:

Հետո էդ նույն մարդը ասում էր, որ ինքը արդեն կովիդով վարակված եղել է 2005 թվին, որովհետև սիմպտոմները նույնն էին, հետևաբար կովիդը իրեն չի սպшռնում: Հետո էդ նույն մարդը ասում էր, որ պատվաստումը սորոսն ա հորինել, որ իրենց չիպավորի, կռվում էր որ ոչ ոք չպատվաստվի:

Հետո էդ մարդը վարակվեց կովիդով: Հետո՝ մահացավ: Բարեկամնե՛ր, կովիդը կատակ բան չէ: Բավական է հավատաք դшվադրության տեսություններին և երեխայություններ անեք: Գնացե՛ք և պատվաստվեք: Ցավակցում եմ երգիչ Հայկոյի ընտանիքին, ընկերներին և երկրպագուներին:

Оставьте комментарий