Անպատիվ մարդ, այդ դու ես եփել բորշն ու գդալը տվել Ալիևի ձեռքը .․․ Տիգրան Սիմոնյան

Տիգրան Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է

Մի քանի տարի առաջ, բոլորին հայտնի մի տիկին, կանգնելով Եվրոպայի ուղիղ կենտրոնում, բաց տեքստով քեզ անվանեց խաղամոլ։ Լռեցիր, պապանձվեցիր։ Ձայնդ չլսվեց։ Անցան տարիներ։

Մոտ մեկ ամիս առաջ, նույն մեղադրանքով, քեզ դիմեց Խաչատուր Սուքիասյանը, ավելացնելով նաև այն, որ դու խաղամոլության հետ միասին, չարաշահել ես նաև պաշտոնեական դիրքը, նախագահի համար նախատեսված ինքնաթիռն օգտագործելով որպես ընտանեկան տաքսի ծառայություն։

Համաձայն քո պաշտպանի հայտարարության , դու պատրաստվում էիր դատարանով պաշտպանել պատիվդ։ Սակայն դու լռում ես, ապացուցելով այն ճշմարտությունը, որ դու անպատիվ խաղամոլ ես։

Մարդ, որը չունի արժանապատվություն, մարդ որը կարող է խաղասեղանին դնել երկրի ապագան ու տարվել, մարդ, որը միջազգային բոլոր հարթակներում, երկրի համար կարևորագույն հարցերի քննարկմանը, ներկա լինելով հանդերձ, չէր մասնակցում, որովհետև քնում էր, որն իր հերթին ինչ որ հակումի հետևանք էր, այժմ, հոխորտում է Ալիևին, որ եթե չլիներ 2018 — ը, Ալիևն այս հաջողությունները չէր ունենա։

Անպատիվ մարդ, այդ դու ես եփել բորշն ու գդալը տվել Ալիևի ձեռքը։ Դու, քո ամբողջ ընտանիքն ու շրջապատը, հասել էիք արդեն հաբռգացվածության գագաթնակետին։ Քթերդ քաշելու հետևանքով, այլևս չէիր կարևորում որն է պետական և որն է սեփական կարիքների համար։

Երկիրը դոզավորված հաճույքատեղի էր քեզ նմանի համար։ Ուղղակի զարմանալի է, ինչու ես դու ‘ հանցագործդ, մինչ օրս Ազատության մեջ։ Այդ դու ես երկիրը հասցրել կործանման, կապիտուլյանտը դու ես։ Երկիրը դարձրել էիր քեզ նման մի քանի չոբանների համար ամառային արոտավայր ‘ յայլա ջան, յայլա ։

Оставьте комментарий