Ես սիրում եմ միշտ ուժեղ լինել … Ահա՝ ինչ էր ասում Հայկոն քաղցկեղը հաղթահարելու և կյանք վերադառնալու մասին

Starnews.am-ը գրում է.

Մի քանի տարի առաջ լուրեր տարածվեցին, որ երգիչ Հայկոն պայքարում է քաղցկեղի դեմ։ Երգիչը իր հիվանդության մասին առաջին անգամ է խոսել.

«Գիտեք, ես որպես մարդ համարում եմ, որ յուրաքանչյուր մարդ ունի իր անձնական կյանքը, այդ անձնական կյանքում իր խնդիրները, իր լավ ու վատ օրերը, չգիտեմ ես համարում եմ, որ դա մենակ իրենն է, ես այդպես եմ մտածում։

Ես երբեք փիառ չեմ արել իմ կյանքի ժամանակ, ոչ մի բանի մասին, ես խառնվածքով այնպիսինն եմ, որ չեմ սիրում երբ ինձ խղճում են, ես սիրում եմ միշտ пւժեղ լինել, ես ուզում եմ միշտ լավ վիճակի մեջ լինել։

Չէի ուզենաի խոսել դրանից սակայն, խնդիրներ իրոք ունեցել եմ, գնացել եմ արտասահման և արել եմ ամեն բան, որ լավ լինի, փառք Աստծո լավ է եղել, ասեմ ավելին ես իմ վիրահատությունից 4 օր հետո նստած եմ եղել «Հայաստանի ձայնը» նախագծի մարզիչի աթոռին».- ասել է երգիչ Հայկոն։

Оставьте комментарий