Քարտեզին նայելով հասկանում ես ինչ ամբիցիոզ ու մեգա ծրագիր կարող են ունենալ Էրդողանն ու Պուտինը … Արա Արայան

Արա Արայանը գրում է.

Քարտեզին նայելով հասկանում ես ինչ ամբիցիոզ ու մեգա ծրագիր կարող են ունենալ Էրդողանն ու Պուտինը: Եթե չեզոքացնում են Իրանը, Թուրքիան ու Ռուսաստանը դառնում են ողջ Եվրասիայի, Հնդկաչինի ու Աֆրիկայի տերը:

Նեղ «միջանցքով» նման մեգապրոյեկտ գործարկել կարելի է, սակայն բավարար չէ: Իրանի ոչնչացումն է լուծում խնդիրը: Հարձակում մի քանի ճակատով, Ադրբեջանից, Թուրքիայից, Պակիստանից, ռուներն էլ Հայաստան-Իրան սահմանն են փակում և Ղարաբաղի տարածքից օգնում թուրքերին:

Այդպես Թուրքիան ու Ռուսաստանը Միջերկրական ծովն ու Պարսից ծոցը կապում են Բարենցի նեղուցի հետ: Ամերիկան ու Բրիտանիան մնում են «օվկիանոսի հույսին», թյուրքական գոտին ռուսների հետ գերիշխում է Չինաստանի ու Հնդկաստանի վրա, վերահսկում է բոլոր տեսակի ցամաքային ճանապարհները:

Եվրոպան դառնում է աշխարհից կտրված մեռնող օրգան, Ամերիկան նույնպես: Մի քիչ սարսափելի ու անհավանական սցենար է թվում, բայց игра стоит свеч: Երկու երկրներն էլ փակուղային վիճակում են, զարգացման հեռանկար չկա, ժամանակն իրենց դեմ է աշխատում, ռիսկի գնալ արժե:

Պարսիկների համար հապաղելը նույնպես դանդաղ մահ է: Նրանք 44 օրյա պատերազմի ժամանակ և անցած 30 տարիների ընթացքում Հայաստանին լուրջ աջակցություն չցուցաբերեցին: Մեր փթիրները հույսով էին, որ ըստ «գրքերի» Ռուսաստանը երբեք մեզ չի գցի, իսկ այաթոլլաները Արևմուտքի հետ խաղերը ձգձգում էին հույսով, որ Ամերիկան ու Եվրոպան կճնշեն կճնշեն, բայց Իրանը հոշոտման չեն նետի:

Ժամանակները փոխվում են, «գրքերը» հնանում, բոլորն էլ ապրել ու գոյատևել են ուզում, լինի մարդ թե իմպերիաներ: Կամ թուրքերն ու ռուսները բլիցկրիգով կգրավեն Իրան-Ադրբեջան սահմանը, կամ այս զոնան կդառնա բախման կետ բոլոր խոշոր խաղացողների համար և միաժամանակ կլուծվի թե Իրանի, թե Թուրքիայի ու Ռուսաստանի հարցերը:

Հետաքրքիր իրավիճակ է, գործողությու՞ն, թե՞ դանդաղ մահ… Անգլոսաքսոնական ստրատեգիան ընդդեմ Ոսկե Հորդայի:) Քարտեզին նայեք քարտեզին, ֆանտաստիկ պատկեր է:))

Оставьте комментарий