Իլհամ Ալիևն ու ընտանիքը՝ նոր օֆշորային սկանդալի կենտրոնում

Տեղի է ունեցել օֆշորային փաստաթղթերի հերթական խոշոր արտահոսքը, որում տեղեկություններ կան աշխարհի ներկա և նախկին տասնյակ նախագահների թանկարժեք ունեցվածքի մասին: Շուրջ 3 տեռաբայթ ծավալով փաստաթղթերը ստացել են Պանդորայի թղթեր անվանումը:

Փաստաթղթերում շրջանառվում են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունները:

BBC-ն այդ առթիվ գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա ընտանիքը, որոնք մեղադրվում են իրենց երկիրը թալանելու մեջ, օրինակներից մեկն են»:

Հետաքննությունը պարզել է. որ Ալիևներն ու նրանց մերձավորները վերջին շրջանում Մեծ Բրիտանիայում ավելի քան 400 միլիոն ֆունտի գաղտնի գործարքներ են իրականացրել: Մասնավորապես, Ալիևները, օրինակ, 31 միլիոն ֆունտի եկամուտ են ունեցել՝ Լոնդոնում իրենց անշարժ գույքը վաճառելով թագավորական ընտանիքին: Ալիևների ընտանիքը ընդհանուր 67 միլիոն ֆունտի գույք է վաճառել բրիտանական թագավորական ընտանիքին:

Ալիևների ընտանիքի անունով 17 անշարժ գույք է գտնվել, այդ թվում՝ 33 միլիոն ֆունտ արժողությամբ գրասենյակային տարածքը Լոնդոնում՝ Իլհամ Ալիևի 11-ամյա որդու՝ Հեյդար Ալիևի համար: Այն ձեռք է բերվել 2009 թվականին:

Оставьте комментарий