Իշխան Սաղաթելյանը պատմել է՝ ինչպես «հերոսաբար» Սերժ Սարգսյանը չվախեցավ, երբ «շենքից քիչ հեռու» արկ պայթեց … Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը գրում է.

ԱԺ փոխնախագահ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը պատմել է, թե ինչպես «հերոսաբար» Սերժ Սարգսյանը չվախեցավ, երբ հոկտեմբերի 4-ի առավոտյան Ազատամարտիկների միությունում գտնվելիս «շենքից քիչ հեռու» արկ պայթեց:

Նախ նշեմ, որ այն, ինչ քաջարի Իշխան Սաղաթելյանին թվաց «շենքից քիչ հեռու»՝ իրականում ուղիղ 400 մետր հեռավորության վրա էր: Հոկտեմբերի 4-ի առավոտյան Ստեփանակերտում ամենամոտ պայթյունը եղել է «Ղ-տելեկոմի» շենքի մոտ, քանի որ դա արգեված զինատեսկ էր՝ դա արձանագրել էինք նաև մենք ու մեր տրամադրած ինֆոյով՝ Human Rights Watch-ը:

Երկրորդը՝ ասեմ, որ նույնիսկ վախկոտ բայց ոչ հիստերիկ մարդիկ առանձնապես տակները չեն անում 400 մետրի վրա արկի պայթյունից: Մի քանի օր պատերազմի գոտում անցկացնելուց հետո մենք էլ ռեակցիա չէինք տալիս 200 մետրից հեռու պայթող արկերին: Լրիվ նորմալ է, որ մի քանի տարի ռմբակոծվող Ստեփանակերտում ապրած Սերժ Սարգսյանը չվախենար 400 մետրի վրա պայթող արկից:

Ենթադրում եմ, որ ինքը՝ Իշխան Սաղաթելյանը, վախեցել էր և այդ իսկ պատճառով իր համար տպավորիչ էր Սերժ Սարգսյանի չվախենալը, իսկ 400 մետրը թվացել էր «շենքից քիչ հեռու»: Դե ոչինչ, ո՞վ ասեց, որ ԱԺ փոխնախագահը պետք է դուխով լինի կամ վախկոտ չլինի:

Оставьте комментарий