Շատ հետաքրքիր է այդ ինչ ժամանակների մասին էր խոսում քոչարյանը … Հայկ Մովսիսյան

Հայկ Մովսիսյանը գրում է.

Ինչու հրաժարվեցիք Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճից ու հրավիրեցիք Վարչապետին դուելի: Այսօր լրագրողներից մեկն այսպիսի հարց ուղղեց քոչարյանին: Վերջինս նշեց, թե այն ֆորմատը, որը կիրառվում էր այդ բանավեճի ժամանակ, անիմաստ էր, իսկ ինչ վերաբերվում է դուելի հրավիրելուն պատասխանում է, թե կար ժամանակ, երբ այդպես էին հարցեր լուծում, պատիվ պահանջելով, մի քիչ ռոմանտիկ ժամանակներ էին, սակայն դրա մեջ ինչ որ բան կա:

Մենամարտ յուրաքանչյուր ֆորմատով: Շատ հետաքրքիր է այդ ինչ ժամանակների մասին էր խոսում քոչարյանը, երբ որ ասում էր կար ժամանակ, երբ այդպես էին հարցեր լուծում, երևի նկատի ուներ իր արյունոտ տասնամյակը:

Այո բոլորս շատ լավ հիշում ենք, երբ դու ոչ բարով Հայաստանի նախագահ էիր՝ ինչպես տեղի ունեցավ հոկտեմբերի քսանյոթը, որը ըստ քեզ участкови մակարդակի գործ էր, և որը քաղաքական դիակ համարվող և իր ողջ կյանքի ընթացքում թեկնածու մնացած մանուկյան վազգենը նրանց անվանեց մի խումբ ռոմանտիկներ:

Այդ բառը օգտագործեցիր նաև դու՝ասելով, թե ռոմատիկ ժամանակներ էին: Շատ ռոմանտիկ ժամանակներ էին քեզ համար, երբ որ պրիվետ ռոբի համար մարդկանց տուալետում ծեծելով սպանում էին։ Ռոմանտիկ էր այն ժամանակը, երբ երկրից թալանած գումարներով առյուծ էիր հեծնում և նկարվում. շատ ռոմանտիկ էր:

Մարտի 1-ի իրադարձությունները՝ 10 զոհը ռոմանտիկ էր քեզ համար: Հենրիկ Խաչատրյան, Արամ Կարապետյան, Վահրամ Խոռխոռունի, Արծրուն Մարգարյան, Գագիկ Պողոսյան, Աշոտ Մխիթարյան, Ռոլանդ Մկրտչյան, Շահեն Հովհաննիսյան, Ալբերտ Ղազարյան և շատ սպանություներ, որոնք տեղի ունեցան քոչարյանի կառավարման տարիներին:

Ու այս ամենը դեռ քոչարյանի արյունոտ տասնամյակում տեղի ունեցած հանցագործություների մի մասն են: Եվ այս ամենից հետո նա խոսում է ռոմանտիկ ժամանակներից և փորձ անում Վարչապետին հրավիրել դուելի:

Դե արդեն, իսկ պարզ է դառնում, որ այս ամենից հետո դու ոնց կարող ես նստել և բանավիճել, որովհետև այո դու այլևս ոչ մի բան ես քոչարյան ռոբերտ, դու քաղաքական դիակ ես: Ասել և էլի ասում եմ վերադարձ անցյալին չի լինելու, իսկ դու հուսով եմ շուտով կհայտնվես այն վայրում որտեղ որ պիտի լինեիր դեռ վաղուց:

Քո տեսակի ռեվանշիստները հայտնվելու են քաղաքական աղբանոցում: Իսկ մնացածին խորհուրդ կտամ ոտքի տակ չընկնեն:

Оставьте комментарий