Սերժ-Քոչարյան հակամարտությունը նոր փուլ է մտնում, կենացմահու կռիվ է սպասվում…

Ինչպես գիտեք Սերժ Սարգսյանը օրեր առաջ ՀՀԿ համաժողովի ժամանակ իր ելույթում ի թիվս այլ հայտարարությունների տողատակով կպել էր Քոչարյանին՝ ասելով, որ պետք է միավորվել ընդդեմ ՀՀ իշխանությունների առանց իշխանատենչության: Այդ ելույթից մեկ օր անց Քոչարյանը հանդես եկավ ծավալուն հարցազրույցով և հայտարարեց, որ ԱԺ-ում ներկայացված խմբակցությունների միջև կապը պահպանվում է, իսկ իր և Սերժի միջև ոչ:

Այս հարցազրույցից հետո միշիկի հաստիքացուցակում պինդ տեղավորված Արթուր Դանիելյանը մի գրառում կատարեց, որում մեղադրելով Քոչարյանին “ՀՀ վարչապետի հենասյուն”-ը լինելու մեջ սկսեց մաքրազարդել Սերժին: Հոդվածի ներքո Քոչարյանի կողմնակիցները բացասական մեկնաբանությունների տեղատարափ հորդացին անթրաշ ադեկվադի վրա, ինչի հետևանքով “ազատ խոսքի ջատագով” և ամեն ինչի մասնագետ Արթուր Դանիելյանը սկսեց արգելափակել Քոչարյանի կողմնակիցներին:

Բացի արգելափակումը Արթուր Դանիելյանը նաև մեկնաբանություն գրեց, որում խիստ վիրավորական արտահայտություն (խլեշ) արեց Քոչարյանի կողմնակիցներին, որից հետո համացանցը ողողվեց արդեն Ա.Դանիելյանի և Սերժի վերաբերյալ խիստ վիրավորական հրապարակումներով:Առաջին հայացքից ամեն ինչ պարզ է, սակայն այստեղ կա մի հանգամանք, որը կարծես անտեսվել է:

Ա.Դանիելյանը որոշ ժամանակ առաջ ՀՀ-ում 2018թ. իրադարձությունների մեջ մեղադրում էր այլ մարդկանք՝ Կարեն Կարապետյանին և Վ.Պուտինին, հիմա արդեն մոռացել է իր նախկին գրածները և մեղադրում է Քոչարյանին ու Ս.Լավրովին՝ շարունակելով գեներացնել հակառուսական տրամադրություններ: Հիմա հարց է առաջանում, իսկ արդյո՞ք Ա.Դանիելյանը չի կատարում Միշիկի ուղղակի պատվերը, արդյո՞ք Ա.Դանիելյանը չի փոխհատուցում իր մարզասրահի և ջերմոցների ֆինանսավորումը: Հետաքրքիր կլինի իմանալ, թե որտեղից Ա.Դանիելյանին այդքան ֆինանսական միջոցներ:Դիտելով վերջին շրջանի ընդդիմադիրների կռիվները հասկանալի է դառնում, որ Սերժ-Քոչարյան կռիվը թևակոխել է նոր փուլ, նրանց երկուստեք ատելությունը հասել է գագաթնակետին, ինչի արդյունքում թերևս առաջիկայում տեսնելու ենք նոր զարգացումներ, որում իրենց ուրույն դերն են ունենալու Սերժի և Քոչարյանի գրպանում տեղավորված ֆեյսբուքյան հայրենասեր-քաղաքագետները:

Արթուր Դանիելյանը լինելով Միշիկի առաջամարտիկը Հայաստանում լավ հասկանում է, որ իր ծառայությունները ժամանակավոր են, սակայն պետք է նաև Միշիկը հասկանա, որ Դանիելյանը կկվի նման բուն փոխող է: Հիշեցնեմ, որ նախկինում նա եղել է ՔՊ-ից, հետո որոշ ժամանակ աշխատել է Քոչարյանի համար, հիմա Միշիկի գրպանում է: Քոչարյանի և Սերժի համար աշխատելու ժամանակ նա միշտ բարելավվել է իր ֆինանսականը (համընկնո՞ւմ է, դե իհարկե ոչ):

Հ.Գ. Դե ինչ, կարծում եմ ամեն ինչ հասկանալի է, սակայն այս ամենը ունի նաև մի վատ կողմ, Հայաստանում կան Սերժի և Քոչարյանի վարձու գրչակներ, որոնք քաջ գիտակցելով, որ վնասում են Հայաստանին շարունակում են արդարացնել իրենց լափը:

Նոր Հայաստան Բլոգ

Оставьте комментарий