Մեռժված էիք, հիմա էլ առհամարվեցիք, մեզ էլ հետը խայտառակ արեցիք … Մերի Տոմոյան

Էն որ միշտ գրում են, որ դեմ են, հիմա գոնե հասկացա՞ք, թե ինչ կատարվեց։ Ասեմ ` պատիվ ունեմը պատվազրկվեց, այ թե ինչ եղավ։

Չէ, մենք շատ լավ գիտեինք սրանց պատվի գինն ու քաշը, բայց դրա հետ մեկտեղ մենք բոլորս խայտառակ եղանք, իսկ այլ երկրի քաղաքական գործչին անհարմար վիճակի մեջ դրեցինք մեր անուղեղի պատճառով, որը նաև կարող է դեր խաղալ մեր գործընթացում, ասելը ռսի` պադստավա։

Վանեցյան, լավ, էն լոշտո բիձեն նման բաների հետ գործ չունի, բա դու՞ արա։ Մինչ ԱԺ մտնելը նենց մի հպարտ գրեցիր` պատիվ ունեմը շատ լուրջ է պատրաստվում ԱԺ-ի աշխատանքներին, բայց քո դեպքում դա պառիկմախեռ գնալն էր երևի, բա սրան էլ քցեիր թևիդ տակ մի 2 բան բացատրեիր, դզեիր փչէիր։ Վայ ողբամ ձեր պատրաստված ճաշակի ու գիտելիքի վրա։

Նման հանդիպումները իրենց սահմանված dress code ունեն։ Պարգևավճարները հենց նման տեղերում պատշաճ կերպով ներկայանալու համար են, որպեսզի պռակատով նասկի չքաշես գլխիդ, այլ մի 200000-300000 դրամ վրեդ ծախսես, որպեսզի քարտուղարուհու տեղ չընդունեն։ Էս ինչ ե՞ք դուք, էս ո՞վ եք դուք։

Սպիտակ վադալազկով, բա թևից կախած սումկե՞ն։ Աղջիկ ջան մի հատ image maker վարձի էդ պարգևավճարով, գառաժդ կամ տունդ հետո կվերանորոգվեն։ Նայեցի վդիդ ու դեմքիդ` զիլինա երգը հիշեցի։ Պարգևավճարները 100% հարկավոր են, ուղղակի ամեն մարդ չի հասկանում ինչի համար են։

Մերի Տոմոյան

Оставьте комментарий