Լավ կլիներ դուք, ձեր 2 ազգադավ դաշինքները միացնեիք և անվանակոչեիք «առուշ առուշանյան» դաշինք … Փայլակ Ուռուսյան

Փայլակ Ուռուսյանը գրում է.

Ղարաբաղադաշնակցական ընդիմադիր խունտայի կամակատարները, սադրիչ, սոված և հավի նման աչքը աղբակույտին լրարգրողներն իրենց տերերի՝ 2 ամբաստանյալների տված հարցազրույցներից հետո, լավ կլիներ լռեին։

Չնայած նրանք ծառայում են 6-րդ աստիճանի սատանայական ընտանիքին, որոնց անկարող և անզոր են ընդդիմանալ։ Մի՞թե այդքան դժվար է հասկանալ, որ նրանց ամեն մի զառանցանքից հետո, ժողովուրդը ձեր և ձեր տերերի նկատմամբ ավելի շատ է ատելությամբ լցվում։ Բարբաջում եք, թե ինչու է օդային տարածք տրամադրվել բաքվին և հակառակը նրանք մեզ, կամ ինչու պետք է սահմանազատումը և սահմանագծումը կատարվեն խորհրդային քարտեզներով, իսկ որ քարտեզով պիտի արվեր, մի՞գուցե դաշնակների 12000 ք/կմ տարածքի քարտեզներով?

Կամ դուք կարող եք միջազգայնորեն ճանաչված որևէ քարտեզ տրամադրել? Լավ կլիներ դուք, ձեր 2 ազգադավ դաշինքները միացնեիք և անվանակոչեիք «առուշ առուշանյան» դաշինք, որը ավելի ընկալելի կլիներ և՛ ձեր, և՛ ժողովրդի համար։

Առաջարկությունս կարծում եմ չեք մերժի: Սիրելի հայրենակիցներ, այսօր, քան երբեք տարածաշրջանում շատ կարևոր է ճանապարհների ապաշրջափակման հարցի լուծումը, այո նաև օդային ուղիների։ Տարածաշրջանում պետք է հաստատել խաղաղություն։

Եղեք առողջ։ Մենք՝ ժողովուրդն է տերը մեր երկրի։

Оставьте комментарий