Դատական նիստերից մեկի ժամանակ Նաիրի Հունանյանը gինիկաբար դիմելով ինձ հայտարարեց. «Լավ է, որ հասցրել եք ծանոթանալ գործի նյութերին, բայց կարևոր մի բան բաg եք թnղել: Բացեք 17-րդ հատորի 235-րդ էջը, կհասկանաք ինչի մասին է»:

Հատորը և էջը լավ հիշում եմ, որովհետև մտածում էի, որ կարևոր բանի մասին է ակնարկում: Եկա մեր գրասենյակ, բացեցի նշած էջը: Գծագրված էր ԱԺ- դահլիճը և կետ առ կետ իրենց գործողությունները՝ դահլիճ մտնելուց մինչև ժողովրդին կոչով դիմելը:

Կետերից մեկում գրված էր զանգել Ռոբերտ Քոչարյանին, մեկ այլ կետում՝ զանգել Ազգային անվտանգnւթյան նախարարություն: Երկար ժամանակ չէի հասկանում, թե ինչ էր ակնարկում ոճրագnրծը: Վերջապես:
Հաջորդ օրը հարց ուղղեցի, նա թերhավատ քմծիծաղ տվեց. «Ինչու՞ եք նշել զանգել Քոչարյանին, բայց չեք նշել զանգել Սերժ Սարգսյանին, որը Ազգային անվտանգության նախարարն է»: Նա հասկացավ, որ կռահել եմ և հստակ պատասխանեց. «Որովհետև ես գիտեի, որ նա այդ օրը Հայաստանում չի լինելու»:

Նրա այս պատասխանը բազում ենթադրությունների առիթ է տալիս և բազմաթիվ հարցեր է առաջադրում:
Լյովա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից: