Ներկա իշխանություններին մեղադրող կողմում ովքե՞ր են… ասեմ՝ նրանք, ովքեր … Զոյա Թադևոսյան

Զոյա Թադևոսյանը գրում է.

Ներկա իշխանություններին մեղադրող կողմում ովքե՞ր են: Հրե՞շը, դաշնակնե՞րը, աղվա՞նը մանկապիղծ, թե՞ փողամեռ կուկուշկեքը, որ «ճամպրուկներով» պատրաստ կանգնած, սպասում են, ով շատ վճարի՝ այն դաշտում էլ երգեն իրենց շուտասելուկային կրկներգաշատ «արիաները»:

Կեղծ բարեպաշտ-հայրենասերի փնթի դիմակները հագած, հրեշի գողոնից ձեզ նետված աքլորականչի ճառերով բացառապես հարվածում եք Հայաստանի հեղինակությանը:

Սոմալին փառք է… Պետության, տարածքային ամբողջականության, ազգային անվտանգության մասին մտածողը օգնում է, որ «պատը» շարվի, ոչ թե դարանակալած շակալի նման սպասում է իր զոհին, որ հոշոտի: Զոհը, վերջին հաշվով, երկիրն է:

Առավոտից-իրիկուն աղմկում, հայհոյում, վայրահաչում եք, իբր շատ մտահոգ եք սահմանների, Արցախի անվտանգության համար: Լո՞ւրջ: Դավաճանը տանից չլինի՝ թշնամու առջև դուռը փակ կմնա:

Հայաստանն ինձ համար ժամանակավոր կացարան, հյուրատուն չէ, այն իմ օջախն է, այն իմ զավակների ներկան է ու ապագան: Հայաստանը իմ հեղինակությունն է: Ոչ մի իշխանություն չի նույնացվում Հայաստանիս հետ: Իսկ երեսպաշտությունն ամենուրեք է…

Оставьте комментарий