Որոշել եմ, որպես ՀՀ-ի պատմության անքակտելի մաս, հյուրերիս ցույց տամ մեր պետական գողերի, թալանի գեներալների կալվածքները … Շուշան Ղազարյան

Շուշան Ղազարյանն իր էջում գրել է.

Որոշել եմ, հյուրերիս, որպես Հայաստանի պատմության անքակտելի մաս, տանեմ ու ցույց տամ Հաղթանակի զբոսայգու դիմացից սկսվող մեր պետական գողերի, թալանի գեներալների, պիղծ ու անկուշտ տականքի, ժողովրդի ու զինվոր զավակի արյուն արցունքը քամած, բարոյապես ընկած բթամիտ չարչիների ապարանքներն ու կալվածքները:

Այլապես, ես ոնց բացատրեմ, թե ինչու է մեր մշակույթի փառքն ու պատիվը վառ պահող Գեղարդի և Գառնու տաճար տանող «ճանապարհ» կոչված քարուքանդը էսքան ավերակված վիճակում: Ես հասկանում եմ, որ նախորդ երկու անկնունք, անմեռոն, անգետ նախագահները իրենց կյանքի մեջ չեն հասկացել և չեն հասկանա Աստծո տան հոգեւոր և մշակութային արժեքի կարեւորությունը հայի կյանքում:

Ադրբեջանահպատակ երկրում են ապրել, մարդ են, չեն հասկացել: Ես նրանցից չէ, որ վիրավորված եմ՝ որպես հեթանոս կամ էլ քրիստոնյա հայ: Բա դու, մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյան: Բա քո հանրահայտ հայրիկը, որ, ասում են՝ հայրենասիրության օրինակ է եղել, մի պտղունց ուղեղ և կտորմ սեր, գուրգուրանք ու հպարտություն չի դրե՞լ քո հոգու մեջ, այ թերհաս կթվորուհի, որ այս աստիճան արհամարհել ես այս հանճարեղ, մեր պատմության թագ ու պսակ հուշարձանները:

Մի նորմալ ասֆալտը ինչ է, որ չեք փռել այդ ճամփեքին: Այդ հուշարձանները կառուցողների անմահությունը էդպես ե՞ս արժեվորել: Անիծվեք դուք սերնդե սերունդ ու գող, անիրավ և թալանչիներ, դրա համար ես թռել պետությունից, որ հուշարձան շենքերի սեփականաշնորհման համար պատասխան չտաս, անարգ, շան ծնունդ:

Պիտի բոլոր էքսկուրսիոն բյուրոները նոր երթուղի բացեն ՀՀ-ու ՝ «Բյուջեի կողոպտիչները» ուղղություններով, որ սրանք ու իրենց երեխաները հանգիստ չունենան այս կյանքում: Որ բացատրենք, թե ինչու հեղափոխություն արեցինք ու թաղեցինք սրանց մեր հոգու գերեզմանի մեջ։ Որ իմ հյուրերը փոշու, նոր ճանապարհ բացող կամ տեղ տեղ լայնացնող, նոր ասֆալտ փռող բանվորներին քսվել անցնելով, չասեն՝ Էս ինչ էքստրեմալ պայմաններում եք այցելել էս հրաշք սրբավայրերով, այս քանի տարվա, քարեդարյա ճանապարհներ են վերակառուցվում, այսքան հարուստ ժառանգություն ու այսպիսի անտիրական վերաբերմու՞նք:

Օրհնվեք դուք, շինարարներ: Բա էս տառապած երկրում ո՞նց ի վերջո բյուջեում փող գտան ու տրամադրեցին մեր պատմության սրբատները տանող այս քարուքանդը վերակառուցելու համար:

Այնուհետև լաբառոշ բերաններդ կբացեք ներկայիս կառավարության դեմ: Բարբարոս լափակերներ: Մյուս գալուց հանգիստ, սահուն ու թեթեւ կգնանք մեր հրաշքների մոտ ու չենք ամաչի մենք մեզանից, մեր երկրից և մեր անկշտում տառականների ժառանգություն թողած ճանապարհներից:

Հ.Գ. Բայց այցելություն «Բյուջեի կողոպտիչների» ապարանքներին կետը, անպայման պնդելու եմ, որ մտնի մեր երկրի տուրիստական երթուղու մեջ:

Оставьте комментарий