Առուշի հայրը դռնեդուռ ընկած աղերսում է մարդկանց, որ Առուշի օգտին քվեարկեն… մարդիկ դժվար տեղյակ լինեն այն կանաչ մեքենայի մասին … Ռեգինա Պռազյան

Ռեգինա Պրազյանն իր էջում գրել է.

Առուշ Առուշանյանի հայրը՝ Գագան մի շարք քոչարյանականների հետ միասին որոշել է ստանձնել «մատաղի գումար ուզողի» դերը։

Գորիսում այս պահին բոլորի խոսակցության թեման մինչ ականջների ծայրերը հանցագործությունների մեջ խրված ու դեռ վաղուց բազում քրեական գործեր իր ուսերին դրած Առուշանյան Առուշն է ում հայրը դռնեդուռ ընկած խնդրում ու աղերսում է մարդկանց, որ Առուշի օգտին քվեարկեն, ասելով, թե ջահել տղա է էդպես կփրկեք երիտասարդին ու չեք թողնի բանտում փտի։

Իբր բանտից ազատելու դարդը են, այլ ոչ թե Առուշի քաղաքապետ դառնալու։ Հիմնականում մեծահասակների խղճի վրա են փորձում ազդել, իսկ տարեց անձիք դժվար էլ թե տեղյակ լինեն, թե ինչ սանրի կտավ է Առուշն ու թե ինչ ստորությունների է գնացել հանուն Քոչարյանի ու հանուն Քոչարյանի թիմում որպես պատգամավոր հայտնվելու։

Ես համոզված եմ, որ նրանք տեղյակ չեն, որ Առուշը նույնիսկ քաղաքապետ ընտրվելու դեպքում ազատ չի արձակվելու։ Տեղյակ չեն նաև այն կանաչ մեքենայի մասին, որը որ Առուշը տրամադրել էր դիակներ տեղափոխելու համար ու որ նույն մեքենան առանց լվանալու ու արյան հետքերով տրամադրել էր նույն օրերին արցախցիներին քաղցրավենիք մատակարարելու համար։

Առուշանմանները թքած ունեն բարոյական բոլոր նորմերի վրա որովհետև իրենք զուրկ են բարոյական բոլոր օրենքներից։ Նույնիսկ ծիծաղելի է, երբ հանցագործ լակոտիդ համար պետք է նվաստանաս և դռներ համբուրես, որ մի չգիտակցված ձայն մուրաս։

Հուսով եմ պարոն Գագան տղայից ոչ պակաս հանցագործ Լիսկայենց դուռը չի թակի, թե չէ Լիսկան ձեռք կոտրելու խասյաթ ունի և Գագա ձյան դա լավ գիտի

#Նոր_քր_ գործի_թեմա_եմ_ գտնելու_Գագա_ձյա

Оставьте комментарий