Գորիսում Առուշանյանի շտաբում անկումային տրամադրություն է. նույնիսկ եթե ինչ-որ հրաշքով Առուշանյանը հաղթի, մնալու է կալանավորված, և նշանակվելու են նոր ընտրություններ

Իշխանության մեր աղբյուրների պնդմամբ՝ Առուշանյանի թիմակիցները տարբեր առիթներ են փնտրում հանդիպումների համար, անգամ տարբեր միջնորդ-բանագնացներ են ուղարկում իշխանության տարբեր ներկայացուցիչների դուռը՝ փորձելով համոզել, որպեսզի Առուշին ազատ արձակեն, և խոստանում են դրա դիմաց դուրս գալ ընտրապայքարից։ Բնականաբար մերժում ստանալուց հետո էլ փորձում են պայմանավորվել, որ եթե հանկարծ Առուշը հաղթի, ապա քաղաքապետի պաշտոնը փոխարինեն Առուշի ազատությամբ։ 

Իշխանությունը, սակայն, շատ կտրուկ և չոր է պատասխանում բոլոր միջնորդներին. Առուշը մնալու է կալանքի տակ։ Նույնիսկ եթե ինչ-որ հրաշքով հաղթի (ինչը քիչ հավանական է, քանի որ Վլադիմիր Աբունցը առաջատար է բոլոր հարցումներում), միևնույն է՝ մնալու բանտում, նշանակվելու է համայնքի ղեկավարի պաշտոնակատար, և նշանակվելու են նոր ընտրություններ։  

Այս լուրերը լույսի արագությամբ հասնում են նաև Սյունիք, և Առուշի հետ ինչ-ինչ կապ ունեցող մարդիկ անգամ ամեն կերպ փորձում են խուսափել նրա շտաբում երևալուց կամ նրան ընտրելու համար բարեխոսելուց։ Այդ բեռը մնացել է միայն Առուշի մոտ հարազատների և հատկապես հոր վրա։ 
 
Ջոնիկ Պետրոսյան

Оставьте комментарий