Իրանը նույնպես փակեց իր բոլոր անցակետերը Թուրքիայի բեռնատարների համար, երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն ամբողջովին դադարեցվել է

Իրանն ու Թուրքիան փոխադարձաբար փակել են բեռնատարների իրենց բոլոր անցակետերը, ՌԻԱ Նովոստիին ասել է Իրանի առևտրի զարգացման ասոցիացիայի ղեկավարը:

Ի սկզբանե Թեհրանն էր արգելք սահմանել թուրքական բեռնատարների անցման համար, հետագայում Անկարայի նման որոշումը պատասխան էր Իրանին:

«Իրանի եւ Թուրքիայի միջեւ առեւտրաշրջանառությունն ամբողջությամբ դադարեցվել է Իրանի եւ Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի պատճառով», – ասել է Իրանի առևտրի զարգացման ասոցիացիայի ղեկավար Ալաշին:

Նշենք, որ Թեհրանի և Բաքվի միջև լարվածnւթյnւնը աճել է: Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է Իրանի հակառակորդ Իսրայելի հետ:

Թեհրանը նաև մեղադրեց Իսրաելին Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակից օգտվելով Ադրբեջանի միջոցով Իրանի սահմաններին ավելի մոտենալու և հակամարտnւթյnւն բnրբnքելnւ մեջ:

Оставьте комментарий