Ռոբերտ Քոչարյանին խորհուրդ են տվել հետ կանգնել փողոցային պայքարից

Փողոցային պայքարի մասին ազադարարած «Հայաստան» դաշինքը, Yerevanlur-ի տեղեկություններով արմատապես  փոխել է իր մարտավարությունը։

Մեր աղբյուրները փոխանցում են, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ակտիվորեն աշխատում է  քաղաքական տեխնոլոգիաների , նաև PR մասնագետների հետ և ամենայն հավանականությամբ հենց նրանք են խորհուրդ տվել Քոչարյանին հետ կանգնել փողոցային պայքարից։

Մեզ հասած ինֆորմացիայի համաձայն, որպեսզի չստացվի, որ  այսպես կոչված արմատական ընդդիմությունը հետ է կանգնում Փաշինյանի հրաժարականը պահանջելուց, որոշվել է անցկացնել ընդամենը մեկ հանրահավաք, իսկ մինչև նոյեմբերի 9-ը սահմանափակվել կաբինետային համաժողով-քննարկումներով։

Դաշինքին մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ քաղտեխնոլոգները խորհուրդ են տվել  պատգամավորներին այս ընթացքում փողոց դուրս չգալու պատճառ իրենց հարցազրույցներում բերել եղանակային պայմանները ու պայքարի այլ ուղի ընտրելու անհրաժեշտությունը։

Оставьте комментарий