Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի չեմպիոն

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի առաջնության չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 72 կգ քաշային կարգի ոսկե մեդալի համար գոտեմարտում Մալխաս Ամոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կուտուզովի հետ: Հայաստանցի ըմբիշը հաղթեց 3:1 հաշվով:

Մալխաս Ամոյանը իր ոսկե ճանապարհը հարթել սկսեց 1/8 եզրափակիչից, որում 8։0 հաշվով առավելության հասավ նորվեգացի Հաավարդ Յորգենսենի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում Ամոյանի գրոհներին չդիմացավ լիտվացի Կրիստուպաս Սլեիվան՝ 5։0։Կիսաեզրափակիչում հանրահայտ ըմբիշ Ռոման Ամոյանը, որը իր զարմիկի մարտավկան էր շատ արդունավետ գոտեմարտի ականատեսը դարձավ Մալխասի մասնակցությամբ։ Մեր ըմբիշը 10։6 հաշվով պարտության մատնեց իրանցի Մոհամադ Մոխտարիին։

Հայ ըմբիշներից Նորայր Հախոյանը ասյօր բրոզնե մեդալի համար գոտեմարտում պարտվել է վրացի Նուգզարի Ցուրցումիային, իսկ գերծանր քաշային Դավիթ Օվասափյանը իրավունք է վաստակել սփոփիչ գոտեմարտ անցկացնելու։

Ավելի վաղ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը:

Оставьте комментарий