Պրն. քոչարյան, այդ որ գեներալները պիտի խոսեն։ Նրանք, ովքեր հենց առաջին օրը հարայ գցեցին, թե Նիկոլը … Գագիկ Հովհաննիսյան

Գագիկ Հովհաննիսյանը իր էջում գրել է.

Ռոբն ասում է. ֊գեներալները պիտի խոսեն, այլապես պատերազմը նրանց վզին կկախեն։ Պարոն քոչարյան, էդ որ գեներալները պիտի խոսեն։ Նրանք, ովքեր հենց առաջին օրը հարայ գցեցին, թե Նիկոլ Փաշինյանը հողերը վաճառել է՝ փախեք։

Նրանք, ովքեր Մարտակերտ գնացող դաշնակ կամավորական տղաներին կանգնեցրել են ու ասել, որ Մարտակերտը տված է, մի գնացեք, սակայն տղաները գնում են ու տեսնում, որ Մարտակերտը կանգուն է, նրանք, ովքեր Շուշիում գտնվող ՀՀ-ի կամավորականներին ասում էին, որ Շուշին իրենց հայրենիքն է ու իրենք կպաշտպանեն, կամավորականները թող գնան իրենց տները։

Նրանք, ովքեր ոչ նոր զինտեխնիկա ու ռազմամթերք են գնել և ձևակերպել որպես նոր զինտեխնիկայի ու ռազմամթերքի գներով ու տարբերությունը յուրացրել, նրանք, ովքեր տանկերի և ավտոմեքենաների դիզվառելիքը և բենզին և պահեստամասերն են ծախել և փողը իրենցով արել։

Նրանք ովքեր զինվորի հացը և մայկա տռուսիկն են ծախել և յուրացրել, նրանք, ովքեր զինվորի աշխատավարձն են յուրացրել և արձակուրդ ուղարկելու համար փող ուզել, այն գեներալները որոնք, քո բուկլետներն էին բաժանում։

Էլ որը ասեմ, էլ որը ես ասեմ։ Եվ եթե գեներալները Նիկոլ Փաշինյանի դավաճանության մասին դյուզն նույնիսկ լուր ունենային, ապա շուտվանից հանրության սեփականությունը եղած կլինեին, մասնավորապես գեներալիտետի բունտի օրերին։

Բայց նրանք Նիկոլ Փաշինյանի դեմ ոչ մի փաստ չունեին, դրա համար էլ էդ մասին ոչ մի բան չասացին։ Էնպես, որ իզուր մի փորձեք Նիկոլի դավաճանության վերաբերյալ բաներ մոգոնել, ժողովուրդը չի հավատա։ Հայ Ժողովուրդը պատերազմի մասնակիցների բերանից է լսել ու իմացել, թե քո ասած գեներալները ինչեր են արել։

Էնպես, որ ժողովրդին քաջ հայտնի է, թե դավաճանների, թե հերոսների մասին։ Այդ բունտը հենց գեներալները արեցին, արածների դիմաց սպասված հատուցումից խուսափելու համար։

Սակայն բոլորին էլ հատուցելու են ըստ իրենց գործի՝ օրնավոր գործերի համար՝ պարգևատրումներ ստանալով, հանցագործությունների համար էլ՝ բանտախցերով։

Оставьте комментарий