Լավ, մարդը այդքան ստոր կլինի, որ ստորացնի իր ազգին, որ հայտարարի թե … Մայիս Սաֆարյան

Մայիս Սաֆարյանը գրում է.

Նայում ես եթերային հաղորդումները, թերթում ես օրվա մամուլը և մի եզրահանգման ես գալիս՝ ալամ-աշխարհը էլ դարդ ու ցավ չունեն, մտածում են, թե ո՞նց վնասեն Հայաստանին։ Արևմտամետները դավադրություն ու Հայաստանը ոչնչացելու մեջ են մեղադրում ՌԴ-ին, Ռուսիո ցարին նամակ գրողները և փսլինքը լիզողները՝ Արևմուտքին։

Պարզվում է,որ այդ անբարոյականների միջից անկեղծը Ա.Գեղամյանը և այն մի ոչխարն են (կներեք, անունը չհիշեցի), որ ուղիղ դիմում են ռուսներին, թե զորքը մտցրեք Երևան, Հայաստանը դարձրեք մի գուբեռնիա, հասկացնելով, որ ուտող-ուրացող չեն։ Ու ցավալի է, որ այսքան ոռնոցի, աղմուկի մեջ, չի հիշատակվում այս երկրի տիրոջ անունը։

Մենք չկանք, իսկ եթե կանք, ապա դա Նիկոլի, իր թիմակիցների, հատուկենտ մարդկանց մոտ, որոնցից ուզում եմ շեշտել լավ հայ, գիտնական, հայրենասեր մարդուն՝ պրոֆեսոր Լևոն Շիրինյանին։ Լավ, մարդը այդքան ստոր կլինի, որ ստորացնի իր ազգին, որ հայտարարի թե մենք պետություն չենք, բանակ չունենք, անկախ չենք կարող ապրել։

Ինչքան ստրուկ պիտի լինի, որ ձգտի ապացուցել թե հայ ազգը ստրուկ է( չեմ հիշում ով էր ղարաբաղյան կլանի համար ասել, թե նրանք այդպես են մտածում և աշխատում, որովհետև 70 տարի ապրել են Ադրբեջանի ստրկության ներքո, որին ՍՍ-ը, լինելով պետական բարձր պաշտոնյա հակադարձել էր՝եթե մենք 70 տարի ենք եղել, ապա իրենք 700 տարի են եղել թուրքական ստրկության մեջ), ահա Հայաստանը ղեկավարած և նորից ղեկավարելու ակնկալիք ունեցող մարդկանց գաղափարը, գիտակցությունը։

Եվ այս ստորների մեջ առանձնանում է մի խումբ, ովքեր իրենց ընտանիքին, հարազատներին հեռացրել են հայրենիքից, պահը եկած ժամանակ իրենք էլ կճողոպրեն, հաթաթա են տալիս՝թե ինչ խաղաղություն, պետք է հարձակվել, ոչնչացնել թշնամուն, անցնել Արաքսը, ջնջել Կարսի և Մոսկվայի պայմանագրերը։

Լավ է գրել մեր փառահեղ երգիծաբանը՝ կըսեն Հայաստանը կուտան հայերուն, ես ալ կուտամ, գնացեք վերցեք։ Խոսելուց առաջ պետք է մտածել։ Նույնիսկ հայրենապաշտ ՄԵԾ ՀԱՅԸ`ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԸ գրել Է ՝ Խաղաղությու՛ն, տես քեզ որքան եմ քեզ պաշտում, որ չեմ գոռում թե վառոդ եմ Մասիսին։

Այո, ես,վստահ եմ նաև, ՀՀ-ում բնակվող, իրականում Հայ ազգի մասին մտածող աշխարասփյուռ մեր հայրենակիցների մեծամասնությունը խաղաղություն է ուզում, արժանապատիվ խաղաղություն, իսկ դրան հասնելու համար պիտի տունը ներսից մաքրել։

Հ.Գ. Չէի ուզում գրել, սակայն մտածեցի, որ եթե ես եմ հասկանում, ապա աշխարհի հզորները շատ ավելին գիտեն։ Այո, այսօր մեզ պետք է խաղաղություն, օդ ու ջրի պես՝ ժամանակ։ Խաղաղության, կոմունիկացիաների և այլնի մասին բանակցություններ վարելով, ձգելով, Նիկոլի ասած, գժի տեղ դնելով, շահենք այդ ժամանակը, մինչև գա մեր խոսքը ասելու ժամանակը։

Եւ դա շատ լավ հասկանում են մեր թշնամիները ու ներսի տականքը։ Առաջինները փորձում են չտալ այդ հնարավորությունը, պոկել ինչ կարող են, երկրորդներն էլ օգնում են նրանց՝հայրենիքը վաճառքի հանելով։ Չի ստացվի, որովհետև ժողովուրդն է տերը այս երկրի…

Оставьте комментарий