Հովիկ Աբրահամյանը (մnւկ) ասում էր’ քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք չէ։ Այդպես կառավարել են Հայաստանում … Տիգրան Սիմոնյան

Տիգրան Սիմոնյանը գրում է.

Հովիկ Աբրահամյանն (մուկ) ասում էր ‘ քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք չէ։ Այդպես մտածել են բոլոր հիմարները, այդպես, առանց խելքի ու գիտելիքի կառավարել են Հայաստանում, դրա համար էլ ունենք այն, ինչ ունենք։

Եվ սակայն Հովիկ Աբրահամյանը ճիշտ էր այնքանով, որ 30 տարի շարունակ երկիրը ղեկավարել են կրծողների դասի ներկայացուցիչները, մկներ, առնետներ, կռիսներ ու մնացած բոլոր քոք կրծողները։ Իրականում քաղաքականությունը բարդ գիտություն է, համեմված մի շարք այլ գիտություններով։ Քաղաքականությունը նաև մշակույթ է, բեմարվեստ, դերասանություն, մնջախաղի ներկայացում ։

Քաղաքականությունը հոգեբանություն է, ցանկացած իրավիճակում հոգեկան հավասարակշռությունը պահելու նուրբ արվեստ։ Քաղաքականությունը չի սիրում բոցաշունչ ելույթներ, կարճ, սակայն դիմացինին մտատանջանքի մեջ գցող մտքեր։

Չերչիլին, Ռուզվելտին ու Ստալինին հասկանալու, նրանց մտքերի տողատակերը կարդալու, նրանց մնջախաղը ըմբռնելու համար, հատուկ ինստիտուտներ են աշխատել, հատուկ մասնագետներով հանդերձ։ Ստալինը ծխամորճը կպցնելու համար, փորձում է վառել լուցկին։ Լսվում է թեթև խշշոցի ձայն ու լուցկու հատիկը հանգչում է։ Երկրորդը, երրորդը արժանանում են նույն ճակատագրին։

Անմիջապես հանձնարարում է հրավիրել արտակարգ խորհրդակցություն, որտեղ պետք է ներկա լինեին արդյունաբերության նախարարը, լուցկիների արտադրության գործարանի տնօրենը, գլխավոր դատախազ, անվտանգության մարմինների աշխատակիցներ և այլն։ Երբ արդեն նախատեսված ժամին բոլորը տեղավորված էին իրենց տեղերում և շունչները պահած սպասում էին Ստալինի խոսքին, Ստալինը շատ հանգիստ լցնում է ծխամորճը, վերցնում իր առջև դրված լուցկին, մոտենում գործարանի տնօրենին, լուցկին դնում նրա առջև։

Վերջինս դա համարելով մեծ պատիվ, վերցնելով լուցկին, զգաստ կանգնելով Ստալինի առջև, փորձում է կպցնել Ստալինի ծխամորճը։ Առաջին փորձը անցնում է անհաջողությամբ, լուցկու հատիկը թշշալով հանգչում է։ Երկրորդը , երրորդը արժանանում են նույն բախտին։ Գործարանի տնօրենը լուցկին դնելով սեղանին , ասում է ‘ ամեն ինչ հասկանալի է, մեղավոր եմ, ընկեր Ստալին։

Դիմելով ներկաներին, Ստալինն ասում է, պատկերացրեք, մինչև ատամները զինված թշնամու դեմ կանգնած զինվորի վիճակը, որն ուզում է իր ծխախոտը կպցնել։ Բոլորդ ազատ եք։ Վերջ։ Եվ գործարանի տնօրենը, որպես ազգի թշնամի, գնդակահարվեց։ Սա է քաղաքականությունը, պարոնայք մկներ, կռիսներ, առնետներ։

Իսկ ինչ ՞ կաներ Ստալինը, երբ իմանար, որ իր գեներալները բանակի զենքերը փոխանակել են դղյակների հետ։ Երբ Ստալինը, այդ ահասարսուռ կերպարը, մահացավ, նա չուներ երկրորդ զինվորական կիտելը, որ հագցնեին, դագաղում դնելու համար։

Оставьте комментарий