Տիկի՛ն, դու ես թուրքը, իսկ ամուսինդ ու նրա միլիոնները կիսողները՝ թուրք ասկյարներ են … Արտակ Սերգոյան կոշտ գրառումը

Արտակ Սերգոյանն իր էջում գրել է.

Տիկին, ես ՀԱՅ եմ, ՀԱՅ են իմ նման հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր Նիկոլ Փաշինյանին են սատարում: ՀԱՅ ենք, եւ ասեմ ավելին՝ մենք հայալեզու ՀԱՅ ենք: Դու ես թուրք, իսկ ամուսինդ և նրա միլիոնները կիսողները՝ թուրք ասկյարներ։

Ասե՞մ ինչի եք ասկյար… Երբ ազատամարտիկը և հայ զինվորը վիրավոր էր ու կարիքավոր, դուք ձեր անգլիական ոճով վիլլան էիք սարքում ու պճնամոլ պարմանուհու պես ցուցադրում էիք ձեր տան ներսի ճոխ ունեցվածքը, որը ձեր ամուսին Սեյրան Օհանյանը գողացել էր զինվորից ու սպայից, էն զինվորից ու սպայից, ում որդին կամ կինը նույնիսկ հազար դրամ չուներ, որ մեկ շոր գներ հագներ, ի տարբերությումն ձեր 1000-ավոր դոլարներ արժեցող զգեստների։

Իսկ մեր նման հայերը, ում դուք թուրքալեզու եք կոչում, ամեն մեկս իր աշխատավարձից մի որոշ մաս մեծ սիրով հատկացնում էր հայրենիքի պաշտպանին ու սրտով հավատում, որ մի օր գալու է պահը, երբ որ հայրենիքի պաշտպանը ապրելու է բարեկեցիկ ու ապահով կյանքով։

Այժմ ես հավատում եմ, որ գալու է արժանապատիվ հասարակություն ունենալու պահը: Ձեր տեսակը Էլ երբեք արյունոտ գումարներով ձրիակերի պես չի կարողանալու ապրել: Ցինիկությանը վերջ տվեք, գնացեք հանգիստ վեր ընկեք տեղներդ, մինչև դատարանում կապացուցեք՝ որտեղից ձեզ մի քանի մլն դոլլար արժեցող դղյակը:

Հ. Գ․ Ձեր երեսից ամոթն էլ է թողել արտագաղթել այս պետությունից։ Հանցագործ թալանչիներ ։

Оставьте комментарий