Եթե Ռոբերտ Քոչարյանը չի արել այդպիսի բան, չի քննարկել, չի մասնակցել, ապա ինչո՞ւ չի կանգնում և հայտարարում … Արման Բաբաջանյանի ուշագրավ գրառումը

Արման Բաբաջանյանը գրել է.

Հայաստան խմբակցության ղեկավար, Պաշտպшնության նախկին նախшրար Սեյրան Օհանյանը նախօրեին հայտարարել է․ «Ակնհայտ է, որ «Հայաստան» դաշինքի նպատակների մեջ է այն, որ Հայաստանի ղեկին լինեն համապատասխան մարդիկ, նոր իշխանություն, որը կարող է և ազատ բանակցել, և օգտագործել այն ամբողջ ներпւժը, որ 27-30 տարիների ընթացքում մենք ձեռք ենք բերել, և կազմակերպչական ունшկությունների առումով կարող է արագ վերակազմավորել և երկիրը դուրս բերել հոգեբանական այս վիճակից ու ձևավորել անվտանգության համակարգը, հատկապես բանակը»։

Պաշտպանության նախկին նախարարին իմաստ չունի իհարկե հարցնել, թե արդյոք 27-30 տարիների ձևավորած ներուժ ասելով նկատի ունի նաև այն անձնական կարողությո՞ւնը, որ կпւտակել է ինքը, իր գլխավորած խմբակցության անդամներն ու նրանց հետ փոխկապակցված անձինք։

Սեյրան Օհանյանը ներուժ ասելով, օրինակ, նկատի ունի՞ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող շքեղ դղյակները, թանկարժեք ավտոմեքենաները, անձնական հաշիվներում միլիոնավոր դոլարներ ու արտերկրում մեծածավալ բիզնեսները: Բայց նույնիսկ այս ամենը էական չէ։

Պաշտպանության նախկին նախարարին թերևս արժե հարցնել մի կոնկրետ հարց՝ «ի՞նչ տարածքային փոխանակման» մոդել է բանակցել Հայաստանի երկրորդ նախագահ, Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Հեյդար Ալիևի հետ, և ինչ է քննարկել կարգավորման գործընթացում այդ կապակցությամբ:

Եթե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի արել այդպիսի բան, չի քննարկել, չի մասնակցել, ապա ինչո՞ւ չի կանգնում և հայտարարում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Քերի Քшվանոն՝ որի հետ Ռոբերտ Քոչարյանն աշխատել է բանակցային գործընթացում, շաբաթներ առաջ սուտ է խոսել, ասելով, թե Հեյդար Ալիևն ու Ռոբերտ Քոչարյանն են «նախшձեռնել» տարածքային փոխանակման գաղափարը:

Оставьте комментарий