Ինչ է, պետք է նորից սովորել հայ լինել, թե սպասում եք, որ… Նվեր Մնացականյանի սթափեցնող կոչը հայ ժողովրդին

Ակնհայտ է, չէ, քանի դեռ գերիների խաղաքարտը կրտսեր սուլթանի ձեռքում է, իսկ նավթն էլ Եվրոպայում չունի դավանանք, մարտահրավերը ընդունելուց բացի, ինչ է մնում։ Չասեք չկա
հակազդող խաղաքարտը։

Չկա, ստեղծեք դա. ինչ է, հարկավոր է նորից սովորել հայ լինել, թե սպասում եք, որ որևէ մեկը Ադրբեջանին Նյուրնբերգ կտանի ֆոսֆորային ահաբեկչության ու մշակութային վանդալիզմի համար։

Չեն տանի, ոչ էլ մեզ կտանեն Ադրբեջանի ֆոսֆորի դեմ հայկшկան հակաֆոսֆորը оգտագործելու համար։ Կամ, ինչ է եղել, մի անգամ էլ թող մենք լինենք քրիստոնյա արևմпւտքի նիհիլիստներին սթափեցնողը։ Չի երևում, աշխարհի կշեռքի որ նժարին են հիմա նյուրնբերգյան մեղադրողն ու մեղադրյալը։

Հիշում եք, խորհրդային երկիրը 2-րդ աշխարհամարտին սև մետալուրգիայի մի մինիստր ուներ, հայազգի Թևոսյանը, որը պատերազմի ամենաթեժ շրջանում գտավ ֆաշիզմի զենքին դիմադրող մետաղը, որից էլ սկսեցին ձուլել հետո Բեռլին մտնող հաղթական տանկերը։ Թևոսյանը եղավ խորհրդային հերոս։

Այնպես որ, ահաբեկչին կանգնեցնում են հակաահաբեկչական զենքով, այլ ոչ թե մեծաքանակ զորք և անպետք զինամթերք հավաքելով։ Թող Գուրգեն Մարգարյանը հասցներ պաշտպանվել վանդալից կացնից էլ ավել դաժան միջոցով ինչ է, նրան մեղադրելու էին, թե ինչու չի համաձայնել քրիստոնեբար կացնահարվել…

Տեսանյութը կարող եք դիտել ստորև՝

Оставьте комментарий