Չկա այդպիսի երկիր,որտեղ պետություն թալանողը պետության հաշվին ապրի, պետությունը դրան ամեն ինչ տրամադրի ․․․ Մայիս Սաֆարյան

Այսօր համայն հայությանը մի հարց է մտահոգում, թե ինչպես փրկել Հայաստանը, անկախությունը, անվտանգ պահել ժողովրդին և կառուցել հզոր բարգավաճ երկիր։ Ես ասեմ դրա ամենագլխավոր, առաջնային քայլը, որը, ի դեպ, առաջին անգամ չեմ ասում (ասողին լսող է պետք)։

Առաջին իսկ ավտոբուսով, առանց «ախրանիկների»՝ ՌԴ խաղաղապահների արհամարական հայացքների ուղեկցությամբ, ԱՀ ուղարկել Ռ.Քոչարյանին և Ս.Սարգսյանին՝ իրենց ընտանիքներով՝ պապից մինչև ծծկեր թոռնիկը։

Երկրորդ ավտոբուսով՝ նրանց հետ եկած հարազատներին՝ նույն համակարգմամբ։ Երրորդ ավտոբուսով՝ Արցախում երբևէ պաշտոն զբաղեցրած, Արցախում ծնված մարդկանց՝ իրենց ընտանիքներով։ Եվ նրանց արգելել՝ ՀՀ սահմանը հատելու։ Պետք կլինի քննչական գործողություններին մասնակցելու, թող տրվի հատուկ թույլտվություն ՝հատուկ ուղեկցությամբ։

Իսկ այն երգչուհի հարսը մինչև չբացատրի, թե որտեղից է իրեն այդքան ունեցվացքը (դրա համար հարկեր մուծե՞լ է) տնային կալանքի ենթարկել, ընդհանրապես թույլ չտալ անգամ Հայաստանի սահմանը լքել։ Դաժա՞ն է, ո՛չ,արդա՛ր է…

Հ.Գ.Քոչի և ՍՍ-ի համար այս դեպքում կլինի ինքնաարտհայտման հնարավորություն։ Թող ապացուցեն, որ Ալիևը՝դողալով, իրենց պատվո պահակախմբով ճանապարհում է «պապայի»մոտ…

Հ.Գ.2.Մեկ անգամ էլ՝ ի գիտություն իշխանության։ Չկա այդպիսի երկիր, որտեղ պետություն թալանողը պետության հաշվին ապրի, պետությունը դրան ամեն ինչ տրամադրի՝ օֆիս, թիկնապահներ, տուն, մեքենա, վարորդ, տան ծառայողներ և այլն, և այլն։

Դա ամոթ չի այդ երկրի հաշվին ապրող ստորին, նա սովոր է այդ պետության, ժողովրդի արյունը ծծելուն։ Ամոթ է այդպիսի հնարավորություն թույլ տվող պետությանը։ Ու, ի սեր Աստծո, մի մեջբերեք անմեղության վարկածը… Այդ օրենքները գրվել են իրենց համար, կարող են վերացվել պետության, իմա՝ժողովրդի համար…

Մայիս Սաֆարյան

Оставьте комментарий