Քոչարյանը իր նպատակներին հասնելու համար կիրառում է զանազան մեթոդներ … Վահան Մելիքյան

Վահան Մելիքյանը գրում է.

Քոչարյանն ու իր գլխավորած ուժը սպառնալիք են Հայաստանի ինքնիշխանությանը: Ռոբերտ Քոչարյանը հինգերորդ շարասյան կարկառուն առաջնորդն է: Նրա քաղաքական գործունեությունը մեծամասամբ պայմանավորված է դրանով, որը ենթադրում է իշխանությունը վերցնելու ու ռևանշի օրակարգ:

Իսկ մյուս մասը իր անձի և սեփականության պաշտպանությունն է արդարադատությունից: Այդ նպատակներին հասնելու համար նա կիրառում է զանազան մեթոդներ: Այդ մեթոդներից մեկն էլ դավադրությունների տեսություններ քարոզելն է: Դրանում նա ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը:

Ընդհանրապես դավադրապաշտությունը նորություն չէ քաղաքականության մեջ, բայց այն, որպես կանոն՝ անցյալում բնորոշ է եղել լուսանցքային, փոքրաթիվ քաղաքական ուժերին ու խմբերին: Ցավոք սրտի, վերջին ժամանակաշրջանում դավադրապաշտությունը լուսանցքից ներխուժել է քաղաքական դաշտի կենտրոն: Դա հատուկ չէ միայն Հայաստանին, այլ ունի համաշխարհային բնույթ: Մի բան, որը չափազանց մտահոգիչ է, և արդեն իսկ խիստ վտանգավոր դրսևորումներ է ունենում:

Քոչարյանը ընտրություններում ձախողվելուց հետո փորձում է դավադրապաշտ ամբոխներին հավաքել իր ազդեցության տակ և օգտագործել իր քաղաքական նպատակների համար: Հայաստանում նրա առաջ քաշած դավադրություններին հավատացողներ կան, և այդ թույնը մարդկանց մտքերում հետևողականորեն տարածելու պարագայում մեզ մոտ նույնպես կարող են լինել վտանգավոր դրսևորումներ:

Քոչարյանն ու իր գլխավորած ուժը սպառնալիք են ոչ միայն ժողովրդավարական կարգին, այլ Հայաստանի ինքնիշխանությանը:

Оставьте комментарий