Պուտինը հերթական անգամ Լեռնային Ղարաբաղը կոչեց Հայաստան

ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ունեցած ելույթում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս մեկ անգամ կրկնել է , որ ռուսական խաղաղապահները կանգնած են Ադրբեջանի և Հայաստանի տարածքներում, սրանով ակնարկելով, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստան է: Այս մասով «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքը մեջբերում է Պուտինի ելույթից հատված.

«Մեր երկրի ակտիվ աջակցությամբ հակամարտnւթյnւնը դադարեցվեց, և ռուսական խաղաղապահ զnրախnւմբը հանդես եկավ որպես ձեռք բերված հրադադարի ռեժիմի երաշխավոր:

Ձեր ուշադրությունը ուզում եմ հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանի և Հայաստանի տարածքներում կենսապահովման համակարգը վերականգնվում է, բժշկական օգնություն է ցուցաբերվում բնակչությանը, տասնյակ հազարավոր փախստականներ, ավելի քան 52 հազար մարդ, վերադարձել են իրենց տները: Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է մեր իմաստությունը այն մասին, որ նույնիսկ վատ խաղաղությունը ավելի լավ է, քան լավ պատերազմը» , – նշել է Պուտինը:

Կարևոր է նաև նշել, որ Վլադիմիր Պուտինը իրականում նաև հերքեց Ալիևի այն հայտարարությունները, որը վերջինս կրկնել էր տարբեր վայրերում, այն մասին, իբր մոտ 25 հազար մարդ է մնացել Լեռնային Ղարաբաղում:

Կարդացեք նաև

Оставьте комментарий