Սերգեյ Լավրովը հայտարարելով, որ Թուրքիան ունի ՀՀ-ից բռնազավթված տարածքներ, որոնք Հայաստանինն են։ Այս ողորմելի արարքով նա հասկացնում է Էրդողանին … Տիգրան Սիմոնյան

Տիգրան Սիմոնյանն իր էջում գրում է.

Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ոչ այս, ոչ այն, ասաց, որ Թուրքիան ունի ՀՀ-ից բռնազավթված տարածքներ, որոնք ոչ թե միայն պատմականորեն են Հայաստանինը, այլ նաև իրավաբանորեն էդ տարածքների տիտղոսը պատկանում է ՀՀ-ին։ Ու բոլորին թվաց, որ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի մեջ վերջապես խոսեց հայի արյունը։

Ոչ, հազար անգամ ոչ։ Սերգեյ Լավրովը եղել է հայատյաց, կա և կմնա հայատյաց։ Այս ողորմելի արարքով, նա պարզապես հասկացնում է Ռեջեփ Էրդողանին, որ եթե նա շարունակի Ղրիմը դիտարկել որպես ուկրաինական տարածք, ապա ինքը կարող է վերանայել տա 1921-ի Կարսի պայմանագիրը։

Հայի ու Հայաստանի խաղաթղթերը կան շատերի ձեռքերում, շատերը կարող են տվյալ խաղաթղթերով խաղադրույքներ անել, սակայն ոչ Հայաստանը։ Ահա մեր դիվանագիտական, դավաճանական սնանկությունը։

Մինչև օրս, բոլոր դիվանագետները, առանց բացառության , նստած են եղել փող տպելու սարքի վրա ու թքած են ունեցել հայի ու Հայաստանի վրա։ Ահա երեսուն տարվա թալանի արդյունքը։ Ու այսքանից հետո դեռ կան մարդանման արարածներ, որ իրենց թույլ են տալիս բառաչել կամ էլ վայրահաչել։

Оставьте комментарий