Փnփnխnւթյուններ ԱՄՆ մnւտք գործելու կարգում

ԱՄՆ իշխանությունները որոշում են կայացրել նոյեմբերի 8-ից թույլ տալ 33 երկրների այն ուղեւորներին, որոնք անցել են ամբողջական պատվաստում կորոնավիրուսի դեմ, մուտք գործել Միացյալ Նահանգների տարածք։

Խոսքը Չինաստանի, Բրազիլիայի, Իրանի, Հարավային Աֆրիկայի, Հնդկաստանի, Միացյալ թագավորության, Իռլանդիայի, Ավստրիայի, Բելգիայի, Չեխիայի, Դանիայի, Էստոնիայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Հունաստանի, Հունգարիայի, Իսլանդիայի, Իտալիայի, Լատվիայի, Լիխտենշտեյնի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Մալթայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Իսպանիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի մասին է:

BBC-ի փոխանցման համաձայն, նշված կատեգորիայի ուղեւորները նաեւ պետք է ունենան կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան, ընդ որում, թեստավորումը պետք է կատարված լինի ուղեւորությունից երեք օր առաջ։ Ամերիկյան կողմը շեշտել է, որ մուտքի թույլտվությունը կստանան այն քաղաքացիները, որոնք պատվաստվել են ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչության կողմից հաստատված դեղամիջոցներից մեկով կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցանում ներառված պատվաստանյութերով, կկարողանան մուտք գործել ԱՄՆ:

Սա նշանակում է, որ ԱՄՆ կարող են մուտք գործել նաև AstraZeneca, Sinovac և Sinopharm պատվաստանյութ ստացածները, ինչը նշանակում է օրինակ, որ ռուսական պատվաստանյութով պատրաստվածների վրա այս կարգը չի տարածվելու։

Կարդացեք նաև

Оставьте комментарий