Առուշ Առուշանյանի հոր դեմ քրեական գործ է հարուցվել

Ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, ըստ որի Առուշ Առուշանյանի հայրը 2021 թվականի հոկտեմբերի 16-ին ընտրակաշառք է բաժանել:

Դրա հիման վրա Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը խուզարկության թույլտվություն է տվել, որ այսօր ոստիկանները գան և խուզարկություն կատարեն»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ ոստիկանություն խուզարկությամբ ցանկանում է գումարներ, ցուցակներ հայտնաբերել։

Փաստաբան նշեց, որ մինչև այս պահը տեղյալ չեն եղել որ հոկտեմբերի 16-ից քրեական գործ կա հարուցված և կա դատարանի որոշում։

Կարդացեք նաև

Оставьте комментарий