Ազգային ժողովը դարձել է քրեական հանցանքների մեջ մեղադրվողների, կամ էլ հետախուզման մեջ գտնվողների փրկության միջոց․

Ազգային ժողովը դարձել է քրեական հանցանքների մեջ մեղադրվողների, կամ էլ հետախուզման մեջ գտնվողների փրկության միջոց։ Ավելին ասեմ, այժմ արդեն նման միջոցի են ուզում վերածել քաղաքային, շրջանային, գյուղական և ավանային խորհուրդները: Թեկնածուներից շատերը մեծ շրջապատ ու բարեկամների լայն շրջանակներ ունեն, որոնք ամեն ինչ անում են իրենց թեկնածուին օգնելու համար:

Նախ, զարմանում եմ Հայաստանի օրենքների անկատարության վրա, որովհետև այն թույլ է տալիս մեղադրյալներին ու հետախուզվողներին իրենց թեկնածությունը առաջադրել ընտրովի պաշտոններում ու արդեն երեք տարի է Հայաստանի իշխանությունները այս խնդիրը չեն լուծել: Մարդը քանի դեռ մեղադրվողի կարգավիճակում է, չպետք է իրավունք ունենա իր թեկնածությունը առաջադրել ընտրովի պաշտոններում և այս մասին Ազգային ժողովը պետք է լուրջ մտածի:

Երկրորդ, զարմանում եմ մեր ժողովրդի վրա, որի զգալի մասը դեռ չի հասկացել հեղափոխության իմաստն ու նպատակները: Հատկապես տեղական խորհուրդների ընտրությունների ժամանակ, նրանք իրենց ձայները վաճառում են թաղի խուժաններին: Նրանց մարդկային այդ տեսակը ավելի է դուր գալիս :

Մարդկանց դուր են գալիս նախքին թալանչիները և այսօր նրանց թրի տակ մտածները: Թե ինչու, իրենք գիտեն: Ես միայն զգում եմ, որ ընտրողների մի մեծ զանգված թքած ունի երկրի ու ազգային շահերի վրա: Նրանց ավելի շատ անձնական շահն է հետաքրքրում, իսկ թե հետո ինչ կլինի, այդ մասին չեն էլ մտածում :

Ահա, թե ինչու, չեմ զարմանա, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հիմնականում թաղային հեղինակությունների պաշտպանությունը վայելող, քրեական հանցանքների մեջ մեղադրվող թեկնածուները հաղթեն…

Դավիթ Ղամբարյան

Կարդացեք նաև

Оставьте комментарий