Երևի պատվիրատուները սկսել են էլ փող չտալ ․․․ Վահե Տեր-Մինասյան

Հակապատվաստումային քարոզչությամբ զբաղվող «բժիշկների» պուպուշացման գործընթացը արագություն է ձեռք բերել։

Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը գրում է.

Վերջին օրերին հակապատվաստումային քարոզչությամբ զբաղվող «բժիշկների» պուպուշացման գործընթացը զարմանալի արագություն է ձեռք բերել։ Կամ սրանք սկսել են կարդալ եւ կրթվել, կամ այլ երկրների հաջող փորձն է դարձել անառարկելի, կամ էլ երևի պատվիրատուները սկսել են էլ փող չտալ։

Անկեղծ ասած հակված եմ 3-րդ տարբերակին՝ քանզի հենց պատվիրատուներն են հանկարծ սկսել պատվաստում քարոզել…

Չգիտեմ, որը որից հետո է, սակայն կարևորը մարդիկ առողջ լինեն եւ վստահեն իրենց կյանքի համար անշահախնդիր պայքարող բժիշկներին…

Բժիշկ Վահե Տեր-Մինասյան

Կարդացեք նաև

Оставьте комментарий