Նիկոլ Փաշինյանին մեծամիտներ պետք չեն, այլ աշխատող նվիրյալներ, ինչպես որ նա է … Մերի Տոմոյան

Մերի Տոմոյանը գրում է.

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊՏԱԿԸ Գրելով` այսօր արձանագրվեց այն փաստը, որ մենք չենք կեղծում ընտրություններ… պարոնայք` դուք ձեզ չեք արդարացնի։ Արդյո՞ք կարող եք բացատրել մեր ժողովրդին, թե ինչ կատարվեց Սյունիքում։ Ինչպե՞ս պատահեց, որ դուք պարտվեցիք բերդում նստած հանցագործին։

Դուք պարտվեցիք երկրի լեգիտիմ ընտրված վարչապետի ճանապարհը փակող խուժանին։ Դուք պարտվեցիք ամենակարևոր ընտրատեղամասում։ Իսկ հարց տալիս ե՞ք, թե ինչպես այդպես ստացվեց։ Իհարկե տեղյակ չեք… իսկ առուշի կինը 6 օր առաջ քաջ տեղյակ էր։

Ի դեպ վերջերս այդ մասին մտածեցի, երբ լսեցի Ալեն Սիմոնյանի տված հարցազրույցը ռուսական РБК ալիքին։ Երբ նա ասեց, «մեր ժողովուրդը շատ գիտակից է և վստահում է վարչապետին, մենք չենք ստում», իսկ այն հարցին, թե ինչպես ժողովուրդը պատերազմից հետո ընդունեց վարչապետին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ զարմացած էին, երբ մտնում էին գյուղեր, համայնքներ և ոչինչ բացատրել պետք չէր, ժողովուրդը գիտեր եւ քաղաքագետի մակարդակով բացատրում էր ամեն ինչ։

Իհարկե կզարմանաք հարգելի Ալեն Սիմոնյան, չէ՞ որ կրթական գոնե մեկ ալիք չբացեցիք, որպեսզի մարդկանց բացատրեիք։ Ու էստեղ հիշեցի մեր բոլորիս անցած այդ դառը ճանապարհը, ես ի նկատի ունեմ իմ ֆեյսբուքյան ընկերներին և բլոգերներին, ինձ շատ հարազատ դարձած ակտիվ օգտատերերին, թե ինչ աշխատանք ու ջանք թափեցինք, որպեսզի բոլոր անհասկանալի հարցերի պատասխանը գտնեինք ու մանրամասն բացատրեինք:

Իրավաբանների հոդվածները կարդալով, քաղաքական արդար վերլուծող մարդկանց նյութերն ու գրառումները տարածելով, օր ու գիշեր աշխատեցինք, որպեսզի ժողովուրդը հանկարծ չհիասթափվի, որպեսզի հանկարծ այդ վշտից չկուրանա և վարչապետի թիկունքը չլքի, հատ-հատ հիասթափված մարդկանց հետ զրուցեցինք և գրվեցինք, եթե ստում եմ` լսարանը կփաստի։

Ընտրություններից առաջ եղան շատերը, որոնք լքելով իրենց ապրելավայրը, ապահովված կյանքը, թողելով աշխատանքը արտերկրից եկան Հայաստան։ Քնելով աթոռներին, ուտելով ընդհամենը հաց ու պանիր, օրերով քարոզարշավներ կազմակերպեցին և ընտրատեղամասերում արդար ընտրություններ ապահովեցին։ Դուք հաղթեցիք անգամ այն համայնքներում, որտեղ շանս չունեիք, որտեղ ներքին տականքի թաղն ու տարածքն էր, այսինքն Սյունիքում և այլն, իսկ այսօ՞ր, ի՞նչ պատահեց այսօր։ Ասեմ, թե ինչ։

Իմ ընկերները այդպես էլ չկարողացան իրենց երկրում աշխատանք գտնել, ես արդեն մեկ անգամ անդրադարձել էի այդ թեմային շատ մեծ ափսոսանքով գրել։ Գրառումս կոչվում էր «2 կարևոր թեմա»։ Այդ մարդիկ անտեսվեցին ցավոք, ամիսներով գոյություն պաշտպանեցին ու սպասեցին, բայց նրանք այդպես էլ չգտան իրենց տեղը հայրենիքում։ Ի դեպ նրանք պաշտոնի ակնկալիք չունեին։ Դավադիրներն ու սաբոտաժնիկները վխտում են մինչ այսօր պետական համակարգում, իսկ 10-20 ազնիվ մարդկանց համար աշխատանք չգտնվե՞ց։

Ունեմ ընկերներ, փաստերով կարող եմ ներկայացնել։ Վստահ եմ` Սյունիքում էլ են նմանները եղել։ Հարգելի կառավարություն, դուք անտեսելով ձեզ նվիրված մարդկանց, անտեսեցիք այս ընտրությունները, դրա համար էլ Սյունիքում հաղթանակ տարած` այսօր պարտվեցիք։ Գնահատեք ամեն մի մարդուն, որը նեղ պահին է ձեր կողքը կանգնում։

Շախմատը խաղալուց ձին շատ գեղեցիկ խաղեր կարող է տալ, прям красавец жеребец, բայց առանց պեշկաների միշտ էլ կունենաք պարտություն։ Մենք ձեզ հարգում ենք, բայց ոչինչ միակողմանի երկար կյանք չունի, այս ընտրությունները վկա։ Երբեք ոչ մի գործչի չեմ գրել, կապ չեմ հաստատել, իսկ իմ ընկերների հետ ամեն օր եք շփվել, ամեն հարցին պատասխանել, իսկ ընտրություններից հետո՞.. Ցավոք…

Իսկ ինչ հասնում է ընտրակաշա ռքներ բաժանելուն` այդ մասին հարկավոր էր ժամանակին հոգ տանել և հետևել, գաղտնալսել և ձերբակալել։ Իսկ այսօրվա կատարվածը ծիծաղելի էր, դատախազը մտածում էր` հեսա ընտրակաշառքի ցուցակը թևի տակ առուշիկի հայրը կգար ընտրատեղամաս։

Ստեղ կասեի` դեբիլ են արա, բայց հեչ դեբիլ էլ չեն, կառավարությանը խայտառակ անելու պռոֆի են ու դեռ աշխատում են։ Նիկոլ Փաշինյանին մեծամիտներ պետք չեն, այլ աշխատող նվիրյալներ, ինչպես որ նա է։

Մերի Տոմոյան

Կարդացեք նաև

Оставьте комментарий