Ու երեկ մենք ականատես եղանք տևական ժամանակ շարունակվող «սխալ» թեկնածուների ընտրությանը…

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին անկեղծորեն չեմ հետևել… կարծում եմ դա բացառապես տվյալ համայնքի բնակիչների որոշելու խնդիրն է… մինչդեռ սոցցանցերի գրառումներից պարզեցի, որ այն մեր օրերում վերածվել է իրավական գործընթացներից շեղելու, նաև միմյանց բացահայտ զրպարտելու և վարկաբեկելու լրջագույն քաղաքական հարթակի…

Ու թող ոմանք ամպերից «ներքև իջնեն» ու վերջապես հասկանան, որ իրենք առանց իրենց քաղաքական առաջնորդի պարզապես «մոլորված մարդիկ են», ոչ ավելին…Ժամանակին հայտնի դասականին վանաձորցիները պատժեցին միայն այն բանի համար, որ նա իբր ընտրությունների նախաշեմին ասել էր` «Կարիք չկա գնամ քարոզարշավի: Կոստյումս ուղարկեմ՝ բավական է»… Հետագայում այս խոսքերն իհարկե հերքվեցին ենթադրյալ հասցեատիրոջ կողմից, բայց միևնույնն է վիրավորված ընտրողը կատարեց իր ընտրությունը նրան ուղարկելով «գրողի ծոցը»…

Տղերք, ասածս էնա, որ ձեզնից շատերը փորձում են ընդօրինակել նախկինների գործելաոճը… ձեզ մոտ չի ստացվի… ու գիտեք ինչու՞… որովհետև դուք չունեք թալանած փողեր ու կալվածքներ, դուք քրեական հեղինակություններ չեք ու չեք էլ դառնա երբևէ… որովհետև ձեր քաղաքական առաջնորդն այդ հարցում մինչ օրս անզիջում է և վստահաբար կարելի է պնդել, որ կոռուպցիայի դեմ պայքարում նա արձանագրել է Հայաստանի պատմության մեջ ամենամեծ հաջողությունները… ու նման պայմաններում կարծում եմ երեք տարին լրիվ բավարար էր, որ դուք ցույց տայիք հեղափոխության, այլ խոսքով` ազնվության և ճշմարտության ուժը… իսկ դուք ինչ արեցիք. հետևողականորեն ոչնչացրիք այդ ամենը…

Հ.Գ. Այսօր ոչ բոլոր պրոֆեսիոնալ մասնագետները ցանկություն ունեն աշխատել պետական կառավարման համակարգում… հասարակությունն անզեն աչքով տեսնում է, որ գործող իշխանության թիվ մեկ «սխալը» եղել ու շարունակում է մնալ ոչ ճիշտ կադրային քաղաքականությունը, իսկ երբեմն էլ անփորձ ու մեծամիտ այնպիսի «չհաջողված օբյեկտներ» են նշանակվում բարձր պաշտոնների, ովքեր առանց «խղճի խայթի» խայտառակում են թե’ այդ պաշտոնները, թե’ իրենց նշանակողին (ՀՀ Վարչապետին), իրենց մասին չեմ ասում, որովհետև իրենք չեն համապատասխանում այդ պաշտոնների տարրական պահանջներին…Ու երեկ մենք ականատես եղանք տևական ժամանակ շարունակվող «սխալ» թեկնածուների ընտրությանը…

Իսկ ընտրված համայնքի ղեկավարները` ովքեր մեծամասամբ ընդդիմադիր ուժերից են կլինեն էլ ավելի զգոն ու հետևողական իրենց աշխատանքներում և վերջապես մենք կունենանք ուժեղ համայնքներ…Ազնվությունն ու ժողովրդավարությունը սոսկ միայն բառեր չեն, դրանք բացարձակ արժեքներ են… ինչին ականատես եղանք բոլորս…

Արմեն Դանիելյան

Կարդացեք նաև

Оставьте комментарий