ԱՄՆ-ն վետո դրեց Հարավային Կովկասում Թուրքիայի նախաձեռնած «3+3» ֆորմատին.

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.

«Կովկասում ստեղծված աշխարհքաղաքական փասիանսը գնալով բարդանում է։ Վրաստանի պաշտպանության նախարարը եւ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը համագործակցության միջպետական հուշագիր են ստորագրել:

«Այս նախաձեռնությունը կենտրոնական կդառնա մի կողմից ԱՄՆ պաշտպանության նախարարության և, մյուս կողմից, Վրաստանի պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության ուժերի միջև համագործակցության համար: Նախաձեռնությունը իսկապես նոր փուլ է բերում մեր երկրների միջև անվտшնգության երկկողմ համագործակցության մեջ», ասել է Օստինը։

Պատասխանելով Հարավային Կովկասում «3+3» ձևաչապի նախաձեռնությանն Օսթինն ասել է.

«Նախքան որևէ նոր պլատֆորմի մասին խոսելը, Ռուսաստանը, որը զբաղեցնում է Վրաստանի տարածքի 20 տոկոսը, պետք է կատարի 2008 թվականի հրшդшդшրի մասին պայմանագիրը», – ասել է Օսթինը:

Կարդացեք նաև

Оставьте комментарий