Առողջ քննադատությունը ցանկալի է ցանկացած իշխանության պարագայում ․․․ Ռեգինա Պռազյան

Մեկ-մեկ անգամ բարեկամներիցդ է սիրտդ խառնում, երբ տեսնում ես, թե ինչ լկտի ու անթույլատրելի պահվածքով են հանդես գալիս իրենց չեղած «Ես»-ը աչքիդ առաջ փորձելով ձևավորել՝ իրենց անհատականության ձևավորման և զարգացման ճանապարհին կարծես բազմիցս ընկնելով և այդպես էլ չուղղվելով, իրենց կիսատությամբ, բայց այնուամենայնիվ զարտուղի ճանապարհով ձեռք բերված դիպլոմները դիմացինի աչքը մտցնելով և որ ամենակարևորը իրենց ապօրինի ձեռք բերած հարստության փաստը քողարկելով բոլորից բարձր հայրենասիրությունից բղավում քաջատեղյակ լինելով հանդերձ, որ իրենց նմանների հովանավորյալների ու քավորների, կամ տղու ընկերների պաշտոնով հերերերի հակահայ բուռն գործունեության հետևանքով ունենք այն ինչ ունենք։

Խորապես թքած ունեմ, թե որ քաղաքական ուժին են սատարում, կամ իրենց խասյաթին համաձայն, որ մի նախկին պաշտոնիայի ոտքերն են լիզում ու փորձում կրկին ասպարեզ բերել, բայց իրենց ու իրենց նմանների անթույլատրելի պահվածքը կործանարար է մեր երկրի համար բառիս բուն իմաստով։ Երբ պատերազմ տեսած և դեռ պատերազմի շեմին կանգնած երկրի ղեկավարի, կամ բարձրաստիճան այլ պաշտոնիայի հասցեին անթույլատրելի արտահայտություններ են գրում, կամ արտաբերում իրենց ուղեղներին բնավ զոռ չտալով և չմտածելով, որ ոչ միայն թշնամական երկրների կամակատար են հանդիսանում առանց հասկանալու, այլ նաև փոքր դավաճանություն են կատարում իրենց երկրի հանդեպ, որը հետո մեծ դավաճանություն է ծնում։

Առողջ քննադատությունը ցանկալի է ցանկացած իշխանության պարագայում, բայց լկտի պահվածք ցուցաբերելը և սեփական երկրի վարկանիշը գցելը դա կոլլաբորացիոնիզմի դրսևորման է նման։ Իրենք լավ գիտեն, որ լուրջ քննադատության ընդունակ չեն, երբ խոսում են վարչապետի տղայի կոշիկների քուղերի գույներից, աղջիկների մազերի երկարությունից, կամ էլ կնոջ ռուսերեն գրագետ խոսքի մեջ փորձում թերություն գտնել ու հրճվել իրենք էլ չգիտեն, թե ինչի վրա քանզի վարչապետի կնոջ ոչ կեսի չափ կրթվածություն ունեն, ոչ դաստիարակություն ու պարկեշտություն և ոչ էլ նախկինում որևէ մեկի կինը այդքան կար, որ որևէ կարևոր վայրից ելույթ ունենար։

Իրենց ելույթների տեղերը իրենց պալատներն էին իրենց ստեղծած շոու բիզնեսի թռվռացող պալատական երգիչների գրկում, կողքին, կամ մեջքին կանգնած։Անկեղծ լինելու համար պետք է ասեմ, որ հայրս Նիկոլ Փաշինյանին քննադատող մարդկանց թվում առաջինն է եղել, որ պնդում էր, որ թավիշով այս երկրում հարց չի լուծվի և կոշտ և կոպիտ մեթոդներով է հնարավոր միայն տեսանելի արդյունքի հասնել և այժմ էլ համար մեկ քննադատողն է, բայց իր բոլոր քննադատությունները համեմված են կոռեկտությամբ, իսկ իր շրջապատում Փաշինյանի հասցեին վատ արտահայտվող ցանկացած օտարի ծնոտը կմշակի, քանի որ դա ոչ թե Փաշինյանի պատվին են կպնում, այլ մեր և մեր երկրի։

Այս փոքրիկ օրինակը բերեցի մարդկանց միջև ու մարդկանց ունեցած հայրենասիրության միջև տարբերություն տեսնելու համար։ Մեր ընտանիքը մինչև ոսկորները ատում է Քոչարյանին էլ Սարգսյանին էլ, բայց երբեք ու երբեք նրանց ղեկավարության օրոք օտարի մոտ չենք բղավել նրանց վատը լինելու մասին և ինչպես հայրս է ասում բողոքելու համար տեղ գոյություն ունի և օր։ Սա էլ շեշտում եմ անկախության օրը կեղծ հայրենասիրություն խաղացողների և սգավոր ձևացածների համար, որ փորձում էին խոչընդոտել երկրի ղեկավարի ազատ տեղաշարժին։ Կոռեկտացեք և ձեզ կարգի հրավիրեք, թե չէ կանցնեմ ինձ այդքան չսազեցող, բայց ամեն մեկի հետ իր լեզվով խոսելու և մերկացման պրոցեսին։

Թիրախավորելում եմ յուրաքանչյուրին անկախ սեռի ու գործունեության և շատ ցավոտ մանրամասներ կտրամադրեմ հանրությանը և իրավապահ մարմիններին, որ մի ամբողջ կյանք արդարանաք էլ տակից դուրս չեք գա։ Դեռևս այսքանը ձեր անդաստիարակության և չափի զգացողության կորստի մասին, կեղծիքի մեջ պարուրված լինելու և որպես անհատականություն ձևավորված չլինելու մասին, արժանապատվությունից զուրկ լինելու և հայրենասիրության մասին տարրական պատկերացումներ չունենալու մասին!!!

Ռեգինա Պռազյան

Կարդացեք նաև

Оставьте комментарий