Ինչպես Քոչարյանը հստակ քարտեզով կազմակերպեց Արցախի պարտությունը․

Բաքվի համար հեշտ հաղթանակ ապահովելու եւ Արցախի յոթ շրջանները հանձնելու դիմաց Պուտինը ստանալու էր Արցախում խաղաղապահներ ուժերի տեղակայման համաձայնությունը։ Թուրքիան դեմ էր, որ Ադրբեջանի տարածքում տեղակայվեն ռուսական զորամիավորումներ։
Էրդողանը մտածում էր ինչ որ եղանակով վիժեցնել այս գործընթացը եւ հաստատել սեփական ազդեցությունը տարածաշրջանում։

Ռուսական ուղղաթիռի խոցումը հենց այդ նպատակն էր հետապնդում։ Անկարան համատեղ մոնիթորինգ կազմակերպելու առաջարկ ներկայացրեց։ Ռուսաստանի կողմից Ադրբեջանի հեշտ հաղթանակը եւ Արցախի յոթ շրջանների հանձնման համաձայնությունը հաստատվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից։

Բացի այդ յոթ շրջանները Ադրբեջանին հանձնելը, Քոչարյանը համաձայն էր ,որ Արցախը անցնի Ռուսաստանին։ Իր կարծիքով’ այդպես կարող էր ապահովել Արցախի անվտանգությունը եւ ստանձնել նրա վարչական շրջանների կառավարումը, տապալել իշխանությունը Հայստանում։

Ռոբերտ Քոչարյանը բնականաբար տեղյակ էր թուրք — ադրբեջանական նախապատրաստվող պատերազմին, որի ընթացքում պետք է հանձնվեցին յոթ շրջանները։ Առաջնագծի բոլոր այն հատվածներում , որտեղ չկար Քոչարյանի ազդեցությունը, անկախ բոլոր հանգամանքներից, հայկական ուժերը հզոր հակագրոհ էին կազմակերպել, հասնելով հաղթանակների։

Իսկ երկրորդ նախագահի ազդեցության գոտիներում առանց դիմադրության, կամ չնչին դիմադրությամբ, դասալքության պատճառով արագորեն հանձնվեցին թշնամուն։ Քոչարյանը խաթարեց մայրաքաղաք Երևանից մինչեւ առաջնագիծ մատակարարման ողջ գործընթացը։ Պարբերաբար տեղեկություններ էին փոխանցվում հայկական զորքերի տեղակայման վայրերի մասին։

Ողջ առաջնագծի երկայնքով տարածեց ապատեղեկատվություն եւ հուսահատություն։
Քոչարյանը քայքայեց ողջ առաջնագիծը եւ հուսահատություն տարածեց բանակի շարքերում ։ Այս հրեշի պատճառով հազարավոր հայորդիներ զոհվեցին, քանի որ խանգարում էին իր պլաններին։

Կարդացեք նաև

Оставьте комментарий