Ուրեմն մեզանից յուրաքանչյուրը այնպես պետք է ապրի իր կյանքը, որ հետո մեր սերունդները չամաչեն մեզ համար … Դավիթ Ղամբարյան

Ես չեմ ուզում վատաբանել Վանո Սիրադեղյանին և թերքգնահատել նրա գրական ու քաղաքական գործունեությունը: Այդ բանը թողնում եմ մասնագետներին ու պատմությանը:

Բայց չեմ կարող մոռանալ, որ նորանկախ Հայաստանում Վանոն առաջի ղեկավարն էր, որը իր համար դղյակ կառուցեց և Հայաստանի նման աղքատ երկրում դղյակամոլության սկիզբը դրեց…

Նորանկախ աղքատ Հայաստանում Վանոն միակ ղեկավարն էր, որը սիրուհիների հետ միասին ուղաթիռով օդային շրջապտույթ էր կատարում քաղաքամայր Երևանի ու Հայաստանի հանրապետության վրայով:

Նա ներքին գործերի նախարարն էր և հենց նա բարձրաստիճան պաշտոնիաների ցոփ ու շվայթ կյանք վարելու սկիզբը դրեց … Թող ներեն ինձ մարդիք, որովհետև մահացածի մասին սովորաբար լավն են խոսում…

Համաձայն եմ , բայց նաև չեն մոռանում գործած վատ արարքները… Ուրեմն մեզանից յուրաքանչյուրը այնպես պետք է ապրի իր կյանքը, որ հետո մեր սերունդները չամաչեն մեզ համար…

Դավիթ Ղամբարյան

Կարդացեք նաև

Оставьте комментарий