Իշխանությունից զրկվելը իրական պատիժ է երկրորդ նախագահի համար.

Ռոբերտ Քոչարյանի վարկանիշի վերաբերյալ հասարակայնության մեջ քննարկումները շատ են։ Նրա քաղաքական կշռին որեւէ բան ավելացնել անհնար է պարզապես։ Հասարակության մեջ միայն քննարկվում է այն փաստը, արդյոք այդ մարդը իրավունք ուներ ունենալ նման իշխանություն եւ ազդեցություն։

Նրա վարքագիծը ամեն ինչ ասում է։ Երկրորդ նախագահը կարեկցության կարիք ունի։ Ինչպես ենք մենք երկիրը վստահել այդքան թույլ, այդքան ցածր ինտելեկտով , ինքնապաշտպանության ցածր մակարդակով, իրեն ամեն գնով փրկել փորձող մարդուն։ Պետք է անձնազոհ լինել։ Առաջին դեմքը ամենուր առաջին թիրախն է։ Նա իր վրա է վերցնում առաջին հարվածները։ Հասարակության համար այս հարցերը անպատասխան են ։

Հայստանում այլեւս երբեք բռնապետություն չպետք է լինի։ Երբեք որեւէ մեկը չպետք է զավթի իշխանությունը։ Հայստանում Ռոբերտ Քոչարյանը երբեք չի կարող իշխանություն ունենալ։ Այն միտքը, որ այլեւս չի կարող թալանել, կեղեքել ժողովրդին եւ հրամաններ արձակել, նրան հունից հանում է, եւ իրական պատիժ է դարձել։

Այդ իշխանության համար երկրորդ նախագահը շատ բան է տվել` ինքնասիրությունը, արժանապատվությունը, հայրենասիրությունը։ Եվ հետագա բոլոր ղեկավարները պիտի իմանան, թե ինչ կլինի իրենց հետ, եթե նման կերպ չարաշահեն իշխանությունը։

Կարդալ նաև

Оставьте комментарий