Գնալով Ադրբեջանն ավելի շատ մարդկանց է վերադարձնում, որովհետև չի կարողանում ապացուցել, որ այդ մարդիկ կատարել են հանցագործություն … Արա Ղազարյան

Lragir.am-ի զրուցակիցն է միջազգային իրավունքի մшսնագետ, փաստաբան Արա Ղազարյանը

Պարոն Ղազարյան, Բաքուն վերադարձրեց 5 հայ գերիների, ովքեր գերեվարվել էին հրադադարից հետո՝ Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերից և դատապարտվել ազատազրկման։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ վաղ թե ուշ Բաքուն ստիպված է վերադարձնել բոլոր գերիներին։

Ճնշումը մեծանում է, հիմա նոր դատական վարույթ է սկսվել, որը 1 ամիս առաջ չունեինք։ Ադրբեջանն ինքն իրեն հակասում է։ Մեծ հաշվով, այս վերադարձն անоրինական է և Ադրբեջանի, և Հայաստանի օրենքներով։ Եթե իրենք ռազմագերի են, իրենք պետք է ռեպատրիացիա արվեին, եթե դատապարտված էին, պետք է էքստրադիցիա արվեր։

Ես վստահ եմ, որ ռեպատրիացիա չէ, երևի էքստրադիցիայի փաստաթղթեր պետք է լինեն։ Բոլոր դեպքերում մեխանիզմը, որով ուղղորդվում են, չի համшպատասխանում օրինական հիմքին։ Այսինքն՝ Ադրբեջանը գնալով հայտնվում է հակասական իրավիճակներում և մեծ հաշվով ապացուցում է, որ այդ մարդիկ ռազմագերի էին, իրենք չէին կարող հանցագործություն կատարած լինել, հետևաբար, չեն կարող համարվել դատապարված անձ։

Եվ գնալով Ադրբեջանն ավելի շատ մարդկանց է վերադարձնում, որովհետև չի կարողանում ապшցուցել, որ այդ մարդիկ կատարել են հանցագործություն։ Հիմա էլ, քանի որ Հաագայում դատական նոր պրոցես է սկսվել, գերիների վերադարձը մեր պահանջների մեջ է, Ադրբեջանը մանևրում է, քիչ-քիչ ուղարկում է գերիներին, որ մեր արգումենտները, որոնք շատ ուժեղ են, փшստարկված ու փաստաթղթավորված, թուլանան։

Եթե միջազգային դատարանում մեր փաստարկներին հակադրում ենք Ադրբեջանի փաստարկները, իրենք ասում են՝ փակեք Հայաստանում Վովա Վարդանովի կազմակերպությունը։ Պատկերացնո՞ւմ եք իրենց փաստարկների անմտության աստիճանը։ Մենք խոսում ենք ռազմագերիների, խոշտանգումների, պատերազմական հանցագործությունների մասին, իրենք ինչ են ասում։ Իրենք նաև մտшցածին փաստարկ են բերում ականապատ դաշտերի վերաբերյալ։

Ադրբեջանը Եվրադատարանում երբեք վերջին 10 տարիերին այդ հարցը չի բարձրացրել։ Եվ հանկարծ միտք հղացավ, որ դրան անդրադառնան։ Այսինքն՝ Ադրբեջանն աստիճանաբար վերադարձնելու է գերիներին, բայց ցավալին այն է, որ դա անում է ուշացումով։

Իսկ Հաագայի դատարանում դատավարությունից ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ՝ հաշվի առնելով հայկական կողմի փաստարկները.

Ակնկալիքն այն է, որ մենք հաստատ շահելու ենք այդ գործը, ուղղակի դա շատ երկար կտևի, այնքան երկար, որ նույնիսկ կհասցնենք մոռանալ այդ մասին։ Հիմա ուղղակի հրատապ միջոցի փուլն է, դրա համար դատավարությունն ամիսներ է տևում։ Հետո արդեն տարիներով կքննվի գործը։ Հետաքրքիրն այն է, որ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ պահանջները փոխհատվում են դատական գործի առարկայի հետ։ Ըստ էության, եթե դատարանը որոշում կայացրեց հրատապ միջոց կիրառելու մասին, նշանակում է ինքը նաև դատական ակտ է կայացնում, այսինքն՝ գործի էությանն է անդրադառնում։ Դա օբյեկտիվորեն է այդպես ստացվում։

Պարզ է, որ եթե ինքն ասում է՝ ապահովեք գերիների կյանքն ու առողջությունը մինչև այս հարցը լուծեմ, նշանակում է՝ ընդունում է, որ նրանց կյանքն ու առողջությունը վտանգի տակ է։ Իսկ դա էլ հենց հայցի հիմքն է, որին պետք է անդրադառնան, ենթադրենք, 15 տարի հետո։ Այնպես որ, այս հրատապ միջոցները բшվարարելու շրջանակից մենք կարող ենք որոշակի պատկերացում կազմել, թե ապագայում ինչ որոշումներ են պատրաստվում կայացնել։

Կարդացեք նաև

Оставьте комментарий