Դրանք պարզապես խայտառակ ընտրություններ էին ու ո’չ մի կապ չունեն ժողովրդավարության հետ ․․․ Արսեն Արշակյան

Արսեն Արշակյանը գրում է.

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին. Բարև ձեզ հարգելի պարոն Փաշինյան:
Ձեզ է գրում Հայաստանի բարձրագույն իշխանություն համարվող, իրոք մտահոգ քաղաքացի
Արսեն Արշակյանը: Պարոն Փաշինյան, ուզում եմ Ձեզ հայտնել ՏԻՄ ընտրությունների մասին: Ցավոք սրտի Ձեր թիմը չի զեկուցում, կամ սխալ է զեկուցում Ձեզ: Դրանք պարզապես խայտառակ ընտրություններ էին ու ո’չ մի կապ չունեն ժողովրդավարության հետ:

Ընտրությունները կհամարվեին ժողովրդավար, եթե իշխանական թեկնածուներին հաղթեին կառուցողական, իսկական ընդդիմության թեկնածուներն, ո’չ թե կաշառք բաժանող ռևանշիստ առուշները:

Ես, ընկերներս ու Ձեզ ձայն տված հարյուր 1000-ավոր քաղաքացիներ գտնում ենք, որ ստեղծված պատկերի պատճառը քաղաքական գնահատականի բացակայությունն է, քանի որ պողպատյա մանդատն իրենից ենթադրում է նախ ու առաջ քաղաքական գնահատական տալ հակապետական ուժերին, հետո թիմի ոչ պրոֆեսիոնալ, ոչ հետևողական աշխատանքի արդյունքն է:

Այսօր Ձեր թիմից շատ շատերը արհամարհում են Հայաստանի քաղաքացուն `հարցեր բարձրաձայնելու դեպքում չեն պատասխանում, անգամ սև ցուցակ են գցում էական հարցեր բարձրաձայնող քաղաքացիներին: Կուսակցության վարչության անդամները նույնիսկ հարկ չեն համարում լսել տեղի բնակչության կարծիքը, թե ում են ուզում տեսնել քաղաքապետի, համայնքապետի պաշտոնում: Դրա մասին կարող են վկայել իմ 100-ավոր ընկերները:

-Ապագա կա, Կա ապագա. կարգախոս, որ նոր շունչ տվեց մեր հեղափոխությանը: Իսկ ով է որոշում հարյուր 1000- ավոր մարդկանց ապագան ` տեղի բնակչությունը թե կուսակցության մի քանի անհատ:? -Ոնց եք նայում այս խնդրին ու ինչ գնահատական կտաք մեղավորներին:? Թիմը առաջադրում է այնպիսի թեկնածուների, որոնց ժողովուրդը չի ճանաչում, չունեն աջակցություն, վստահություն տեղի բնակչության կողմից:

Քաղաքացիները տեսնելով այս խայտառակ վիճակը չեն մասնակցում ընտրությանը կամ արդարացիորեն հիասթափվում են: Աստված մի արասցե եթե հակահեղափոխական ճամբարը ռևանշի գնաց, հեղափոխության թիկունքը ոչ թե այդ անհայտ թեկնածուներն են պահելու, այլ նվիրյալները, ովքեր անտեսվում են ու մղվում 2-րդ պլան:

-Հարգելի պարոն Փաշինյան ինչ սկզբունքներով են ընտրվում թեկնածուները և ով է պատասխանատու այդ հարցում:? -Խնամի-ծանոթ-բարեկամ ավանդական տրամաբանություն թե խելացի, նվիրված, պետականամետ թեկնածուի ընտրություն:? Շուտով Սիսիանի համայնքապետի ընտրությունն է տեղի ունենալու: Ես, ընկերներս ու հազարավոր քաղաքացիներ ուզում ենք առաջադրել Արսեն Ավագյանի թեկնածությունը:

Ցանկանում եմ հստակ ֆիքսենք, որ այս հանգամանքն ոչ թե նեղ, անձնական շահ է, այլ հանրային պահանջ, պետականամետ դիրքորոշում: Արսեն Ավագյանը հանդիսանում է հեղափոխության նվիրյալներից, ազնվագույն մարդ է ու կարող է պատվով իրականացնել քարոզարշավը և հետագայում էլ իր լիազորությունները:

Մեծարգո վարչապետ, բոլորիս հարազատ դարձած Նիկոլ, հույս ունենք որ կկարդաք հանրային պահանջ հանդիսացող բաց նամակը և այս կարևոր խնդիրներին լուծում կտաք:
Շնորհակալություն:

Նյութի հեղինակ `Արսեն Արշակյան

Կարդացեք նաև

Оставьте комментарий