Արման Թաթnյանից ես երբևէ չեմ տեuել անաչառ hայտարարություն ․․․ Արմեն Գրիգորյան

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ռուսարմինֆո»-ին տված հարցազրույցում քննադատել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, ասելով, թե երբևէ չի տեսել նրանից անաչառ հայտարարություն։

«Մարդու իրավունքների պաշտպանը քաղաքական հայտարարություններ է անում, որոնք հետո հերքվում են պաշտպանության կամ այլ նախարարություններից։ Նա ակնհայտորեն ընդդիմադիր դաշտում հայտ է ներկայացրել և հանդես է գալիս հակահեղափոխության դիրքերից»,- ասել է Գրիգորյանը։

Գրիգորյանը հիշեցրել է, որ 2016 թվականի փետրվարի 23-ին պաշտոնն ստանձնած Արման Թաթոյանին մնացել է պաշտոնավարելու մի քանի ամիս։ «Քաղաքացիական պայմանագիրը» այդ ժամանակ կներկայացնի ՄԻՊ գրասենյակի ղեկավարի իր թեկնածուին»,- ասել է ԱԽՔ-ը։

Նշենք, որ 2022-ի փետրվարի 23-ին Թաթոյանի պաշտոնավարումը ավարտվելու է։

Կարդացեք նաև

Оставьте комментарий