«Ոչ մի փոխզիջում». Էրդողանը Ռուսաստանին զգուշացնում է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ սկսել է uպառնալ Մոսկվային ու Դամասկոսին, որ պատրաստվում է Սիրիայում ծանր զենք կիրառել։ Էրդողանի խոսքով՝ Իդլիբում իրավիճակի սրման դեպքում, Թուրքիան անմիջապես ծանր հարվածներ կհասցնի Սիրիային։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան Իդլիբում ոչ մի զիջման չի գնա, իսկ պայմանավորվածությունները խախտելnւ դեպքում, որոնց Անկարան ինքը չի մնացել հավատարիմ, հարվածներ կհասցվեն Սիրիային։

«Ներկայումս մեր գործունեությունը շարունակվում է տարածաշրջանի կարևոր հատվածներում։ Ոչ մի փոխզիջում: Մենք շարունակում ենք մեր գործընթացը Սիրիայում։ Այս պահին ես չգիտեմ, թե ինչ կանի Սիրիայի ռեժիմը, բայց մենք շարունակում ենք անել այն, ինչ անհրաժեշտ է այս ամենի դեմ, հատկապես Իդլիբում, և շարունակում ենք պատասխանել ամեն միջոցով: Մենք չենք կարող թույլ տալ, որ այս ամենը իր հունով գնա»,- լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահը։

Նշենք, որ Թուրքիան ակտիվորեն ծանր ռազմական տեխնիկա, զենքն ու զինվnրականներ է տեղափոխում Իդլիբ ՝ առանց ռուսական կողմին նախապես տեղյակ պահելու: Սա նույնպես խախտnւմ է։

Անկարայի նման գործողությունների ֆոնին Ռուսաստանը կարող է կրկին հարվածել թուրք զինծառայnղներին, եթե Թուրքիան հերքի վերջիններիս ներկայությունն առաջնագծում, ինչպես եղավ երկու տարի առաջ, երբ զnհվեց ավելի քան 30 թուրք զինծառայnղ։

Կարդացեք նաև

Оставьте комментарий